00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի մասին են խոսում տաքսու վարորդները

© Sputnik / Asatur YesayantsВодитель такси. Ереван
Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Երևանում տաքսու վարորդների երկու տեսակ կա՝ ուրբաթախոս կամ նախկին հարուստ: Նստում ես տաքսի ու, անկախ քեզանից, ծանոթանում ես վարորդի կյանքի պատմությանը՝ մեծ փողեր է աշխատել Մոսկվայում կամ փողին փող չի ասել Ամերիկայում

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Գրեթե բոլորին ծանոթ իրավիճակ է, երբ տաքսի ես նստում ու, անկախ քեզանից, դառնում ես քաղաքական կանխատեսումների և փիլիսոփայական եզրակացությունների գերին։
Սահմանադրական բարեփոխումների նախաշեմին Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը զրուցել է տաքսու վարորդների հետ։

Ղեկի դիմաց գործարար է

Ոտքերս թրջվել էին, պիտի հագուստս շտապ փոխեի ու աշխատանքի վերադառնայի: Տաքսի նստեցի: Հին ավտոմեքենա էր։ Նստեցի վարորդի կողքին ու հենց նույն պահին վարորդի ուսումնասիրության օբյեկտ դարձա։

— Թրջվե՞լ եք, — հարցրեց նա։
— Մինչև ծնկներս ջրի մեջ եմ:
— Բայց ես սիրում եմ վատ եղանակը, քանի որ այդ ժամանակ մարդիկ ավելի շատ են տաքսի նստում։ Ճիշտ է՝ ցույցերի օրը ստիպված ես լինում խցանումների մեջ երկար սպասել։
— Իսկ դուք կիրակի գնալո՞ւ եք քվեարկության,- հարցրի ես։

— Գնալու եմ, ո՞նց կարող եմ չգնալ։ Բայց դե այն, ինչ լինելու է այդ օրը, ինձ քիչ է հուզում։ Ես դեռ երեկվա կատարվածից չեմ կարողանում ուշքի գալ, —տաքսիստի դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց: — Երեկ այնպիսի սարսափելի բան եղավ։ 80 տարեկան մայրիկս առանց կորիզի չիր էր տվել։ Մեքենաս նստեց մի ընտանիք՝ մոտավորապես 4-6 տարեկան երեխաներով։ Հայրը տղայի հետ դիմացը նստեցին, ես տղային ծիրանի չիր տվեցի։ Մեկ էլ տղան սկսեց խեղդվել։ Պարզվեց՝ չրերից մեկում կորիզ էր մնացել։ Պատկերացնո՞ւմ եք։ Կորիզը կոկորդին կանգնեց… Հայրը սկսեց խփել տղայի մեջքին։ Ես միանգամից նետվեցի ու մատով կորիզը հանեցի բերանից։ Չեք պատկերացնում՝ ինչ կատարվեց հետս:

Պատմելու ընթացքում վարորդը նույն հուզմունքն էր ապրում։ Եվ կարելի էր հասկանալ նրան, չէ՞ որ ինքն էլ երեք երեխա ունի` 6, 9 և 10 տարեկան։

— Փաստորեն փրկել եք երեխայի կյանքը, — ժպտացի ես։
— Այո, ու մեղավոր եմ։ Մեղավոր եմ, որ երեխային չիր եմ տվել, բայց, փառք Աստծուն, որ կարողացա նրան օգնել։

Կոշտուկներով պատված սևացած ձեռքով Քաջիկն ուղղում է գլխարկը։ Սրտանց զրուցել է ուզում։
Քաջիկը նաև գործարար է։ Եղբոր հետ շինանյութի առևտրով են զբաղվում, բայց բիզնեսը նրանց գումար չի բերում. ստիպված տաքսի է քշում։

«Շատ եմ ուզում, որ հայերն ուրախանալու ավելի շատ առիթներ ունենան։ Մենք փոքր ազգ ենք։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա երդվում եմ՝ ես մինչև վերջ չեմ հասկանում՝ ի՞նչ է իրականում կատարվում, ինչի՞ համար է այս ամենը։ Ինձ համար էական չէ՝ Սերժ Սարգսյանը կրկին կդառնա Հայաստանի նախագահը, թե մի երիտասարդ կգա։ Օրինակ՝ դու։ Կարևորը նոր սահմանադրությունը չէ, այլ այն, որ մենք ավելի լավ ապրենք։ Պաշտում եմ Հայաստանս։ Եթե նույնիսկ սովից մեռնեմ, ոչ մի դեպքում երկիրս չեմ լքի», — ասաց նա։

Տեղ էինք հասնում, իսկ խոսելու թեման չէր սպառվում: Քաջիկը խորը շունչ քաշեց ու ասաց. «Եվ ամենակարևորը մարդ լինելն է։ Գիտե՞ս՝ ինչքան խորհուրդ եմ տալիս մարդկանց։ Լինում է, որ երիտասարդներին գործնական խորհուրդներ եմ տալիս, ու նրանք ինձ շնորհակալություն են հայտնում»։

Զենքը ձեռքին

Առևտրի կենտրոնից վերադառնալիս նստեցի Վազգենի ավտոմեքենան։ Առաջինը նա խոսեց. «Չեմ սիրում, երբ մեքենայում ծխում են»: Հասկացա, որ հետաքրքիր զրույց է սպասվում, որովհետև ես բնավ չէի էլ պատրաստվում ծխել, պարզապես ինչ-որ բանից պետք էր սկսել զրույցը։

Վազգենը սկսեց ոգևորությամբ պատմել, որ մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, զենք է բռնել, հավատացել է, որ հաղթելու է։

— Իսկ այսօր տաքսի եմ քշում։ Ստիպված եմ, որովհետև ուրիշ աշխատանք չկա։

Խոստովանեց, որ մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ։ Կարծում է, որ եթե Ռուսաստանը Թուրքիայի հետ պատերազմ սկսի, ապա հայկական հողերը կվերադառնան տերերին, քանի որ դրանք թուրքական հողեր չեն և երբեք էլ չեն եղել։

— Պարզապես աշխարհի աչքին թոզ են փչել։ Դրանք Հայաստանի հողերն են։ Պետդումա ուզում են օրինագիծ մտցնել, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում Հայոց ցեղասպանությունը մերժելու համար։ Հայաստանի համար սա շատ որոշիչ պահ է, ինչի՞ համար է պետք հենց հիմա փոխել երկրի Սահմանադրությունը, — զայրացած ասաց նա։

— Իսկ ի՞նչ եք առաջարկում, — հարցրի ես։
— Պետք է ջանալ, պետք է լավ գործեր անել երկրի համար։ Սակայն Հայաստանը վերջին տարիներին 1.5 մլն հայ է լքել։ Ինչո՞ւ։ Երևի նրա համար, որ մեր երկիրը վատ են կառավարում։

Վարորդը մտազբաղ, ղեկը ձեռքերի մեջ պինդ սեղմելով, փոխեց նստարանի դիրքը։

Սոճու բույրը

Սերգեյը կանգնած էր փողոցում, սրթսրթալով ծխում էր։ Ազա՞տ եք: Գլխով արեց: Մեքենան նոր էր, սրահում՝ սոճու խեղդող բույր։

— Ցուրտ է, — սկսեցի ես։ — Բայց երեկ երեկոյան ավելի ցուրտ էր, շատ տեղերում խցանումներ էին։ Հերթական ցույցն էր։
— Այո… Ճանապարհներն իսկապես փակ էին։ Պապիկները հավաքվել էին ցույցի, կանգնած սառում էին` չհասկանալով ինչ է կատարվում։

Ես էլ չեմ հասկանում՝ ինչի համար են սահմանադրությունը փոխում։ Ի՞նչ հոդվածներ, ինչու՞ են փոխում, ի՞նչ բովանդակություն ունեն, կարևոր չէ, — ասաց Սերգեյը՝ զգուշորեն ուղղելով հայելուց կախված թալիսմանը։
Հետո վստահաբար ասաց՝ Հայաստանին նույնիսկ ոսկեզօծ Սահմանադրությունը չի փրկի, եթե մարդիկ չաշխատեն։

— ԱՄՆ-ի սահմանադրությունն արդեն հազար տարվա պատմություն ունի, բայց… Ես ու ընտանիքս կիրակի գնալու ենք քվեարկության, մենք արդեն որոշել ենք, ինչպես ենք քվեարկելու։ Կարևորը, որ մարդիկ կեղծ չլինեն, իսկ ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքներն այդքան էլ էական չեն, — եզրափակեց Սերգեյը։

Լրահոս
0