Մենք կյանքի մոլի սիրահարներն ենք

Բաժանորդագրվեք
НовостиTelegram

А La Bonne Biere սրճարանը, որի դիմաց նոյեմբերի 13-ին ահաբեկիչները հինգ մարդու էին սպանել, կրկին դռներն է բացել այցելուների համար: Դիտեք, թե ինչպես են հանդիպել սրճարանի մշտական այցելուները:

Հաճախորդներից շատերը եկել են, որպեսզի կրկին վայելեն սիրելի ճաշատեսակներն ու ցույց տան, որ իրենց կենսակերպը չեն փոխի նույնիսկ ողբերգությունից հետո:

«Ես չեմ ուզում փոխել իմ սովորույթներն ու կենսակերպը: Մենք նույնպես ֆանատիկոսներ ենք, բայց՝ կյանքի»,- ասում է Նիկոլյան՝ հաստատության մշտական այցելուն:

Սրճարանի աշխատակիցը պատմել է, որ սրճարանը վերանորոգել են, պատերը՝ ներկել, որպսզի մոռացության տան սոսկալի ողբերգությունը:

«Մենք որոշակի աշխատանք ենք կատարել, ներկել ենք պատերը մղջավանջի դրոշմը ջնջելու համար: Մենք ցանկանում ենք ցույց տալ նրանց, որ ավելի ուժեղ ենք: Ուզում ենք նոր կյանք սկսել և ուզում ենք, որ դա լինի քաղաքի այս հատվածում»,- ասել է նա:

Նոյեմբերի 13-ին Փարիզում միանգամից մի քանի ահաբեկչական գործողություն էր իրականացվել: Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկի ուղղությամբ, երեք պայթյուն էլ որոտացել էր «Սթադ դը Ֆրանս» մարզադաշտի անմիջական հարևանությամբ: Այդ պահին մարզադաշտում ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա էր նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պայթյուն էր գրանցվել նաև «Բատակլան» թատրոնում, որտեղ անհայտ անձինք պատանդ էին վերցրել տասնյակ մարդկանց: Մահացել է 130 մարդ:

 

Լրահոս
0