Վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա չվերթերի իրականացումը

© Bits MediaСамолет авиакомпании LOT. Польские авиалинии
Самолет авиакомпании LOT. Польские авиалинии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը հայտնել է, որ վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա չվերթերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2016 թվականի հունվարի 2-ից վերականգնվել է Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղղիղ չվերթերի իրականացումը լեհական LOT ավիաընկերության կողմից:

«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղղիղ չվերթերով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- գրել է դեսպանը:

Լրահոս
0