00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան նաև Դմիտրի Պիսարենկոն է

© Sputnik / Асатур Есаянц Дмитрий Писаренко
Дмитрий Писаренко - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի նոր ղեկավար Դմիտրի Պիսարենկոն հայտնի է ոչ միայն հայկական լրատվական դաշտում, այլև՝ Հայաստանի սահմաններից դուրս

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի- Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության հայաստանյան ներկայացուցչության՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն գործակալության ղեկավար է նշանակվել լրագրող և գրող Դմիտրի Պիսարենկոն:

Sputnik Արմենիայի նոր ղեկավարը հասցրել է աշխատել Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի այլ շրջաններում և նույնիսկ Տաջիկստանում:

Sputnik Արմենիա պորտալի մասին

Դմիտրին, նոր նախագծի մասին խոսելիս, նշում է, որ սա ճակատագրի յուրօրինակ մարտահրավեր է:

«Sputnik-ն անչափ հետաքրքիր նախագիծ է և, հիրավի, դեպի ապագա տանող քայլ է, քանի որ հեռուստացույցներին փոխարինելու են եկել տարբեր բջջային և շարժական սարքերը: Մարդիկ այսօր նախընտրում են նորություններ կարդալ համացանում, որն ավելի օպերատիվ է ներկայացնում տեղեկատվությունը: Sputnik Արմենիան մուլտիմեդիոն պորտալ է, որտեղ կա և՛ տեսանյութ, և՛ ձայնագրություն, և՛ տեքստ: Պետք է ոչ ստանդարտ մոտեցումներ գտնել, որպեսզի մրցակցության պայմաններում մենք հետաքրքիր ու գրավիչ լինենք»,- ասաց Պիսարենկոն:

Ունիվերսալ նախագիծն անչափ հետաքրքական է Sputnik Արմենիայի նոր ղեկավարի համար: Պիսարենկոն ուրախ է, որ վերադարձել է «կենսաբանական» հայրենիք: Հենց այդպես է նա անվանում Հայաստանը: Դմիտրին վստահ է, որ նոր գործում իրեն օգնության կգան ոչ հայկական ծագումն ու հայկական էությունը:

Կենսագրական նոտաներ

Պիսարենկոն ծնվել ու մեծացել է Հայաստանում, մանկությունն անցել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ Հրազդանի գեղատեսիլ կիրճի մոտ, հաճախել է Տ. Շևչենկոյի անվան ռուսական դպրոց: Նշում է, որ դպրոցում սիրել ու մինչև հիմա էլ սիրում է պատմությունը:

«Թեև 30 տարեկանում, աշխատանքի բնույթից ելնելով, հեռացա Երևանից, այնուհանդերձ ես շատ եմ կապված Հայաստանին: Այստեղ իմ հայրենի օջախն է՝ Արարատին նայող տեսարանով, այստեղ են ապրում ծնողներս»,- պատմում է Պիսարենկոն:

Թարմ են նաև մանկության հիշողությունները: Հիշում է, որ ֆուտբոլի դաշտ չունեին և ստիպված «օտարների» բակերում ու դաշտերում էին խաղում: Եվ եթե հաղթում էր «օտար» թիմը, խաղն անպայման ավարտվում էր կռիվներով:

Ամենահետաքրքիրն այն է, որ մեր պորտալի նոր ղեկավարը հայ չէ, սակայն հիանալի տիրապետում է հայերենին, և մոսկովյան բոլոր ընկերները նրան որպես հայ են ընկալում:

«Պապս գրող է եղել: Նա է գրել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի սցենարը: Ինձ տարել է թանգարաններ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել իմ մեջ: Ես անընդհատ հարցեր էի տալիս նրան, ու աննկարագրելի մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ Արարատ լեռը հայկական է, բայց Հայաստանի տարածքում չի գտնվում»:

80-ական թվականների վերջին Պիսարենկոն սկսել է լրջորեն զբաղվել լրագրությամբ և շուտով դարձել է ռուսական «НТВ» հեռուստաընկերության սեփական թղթակիցը Հայաստանում:

© Из личного архиваԴմիտրի Պիսարենկո
Дмитрий Писаренко - Sputnik Արմենիա
Դմիտրի Պիսարենկո

Նշում է, որ մասնագիտական փորձը կուտակել է «թեժ կետերում» և աղմկահարույց իրադարձություններ լուսաբանելիս, ստիպված է եղել ոչ միայն դրանց ականատեսը դառնալ, այլև՝ ակամա մասնակիցը:

Աշխատել է նաև «Ռուսական երկաթուղիների» համակարգում: Երկաթուղային կայարանների տնօրինությունում վեց տարի գլխավորել է մամուլի ծառայության բաժինը:

Կրկին Հայաստանում

Ճակատագրի տնօրինությամբ Պիսարենկոն աշխատանքի է անցել «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ում: Կես տարի աշխատել է Տաջիկստանում, և հիմա հանգամանքների բերումով վերադարձել է հայրենիք: Երկիր, որն ուղնուծուծով գիտի:

«Հայաստանի հետ ինձ կապում է ոչ միայն այն փաստը, որ ծնվել ու մեծացել եմ այստեղ, այլ նաև այն, որ այստեղ ապրում են իմ ծնողները: Կինս ու աղջիկս առայժմ Մոսկվայում են: Ես միշտ իմացել եմ, որ վաղ թե ուշ վերադառնալու եմ, որպեսզի զբաղվեմ  սիրած գործով»,- պատմեց Պիսարենկոն:

Նա խոստովանում է, որ ղեկավարի աշխատանքը պատասխանատու գործ է: Կարծում է, որ ղեկավարը պետք է կարողանա արագ և ճիշտ որոշումներ կայացնել, պետք է վստահի սեփական ինտուիցիային:

«Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքը շատ հետաքրքիր է, և երկիրն էլ միայն աշխարհագրական տարածք չէ՝ ուրվագծված սահմաններով, Հայաստանն ու հայ ժողովուրդը ձգում են դեպի իրենց»,- վստահեցնում է Դմիտրին: Պիսարենկոյի խոսքով՝ նորագույն Հայաստանի կայացումն իր աչքի առաջ է տեղի ունեցել:

Իսկ վերջում Պիսարենկոն նշում է՝  հետաքրքիրն այն է, որ ոչ վաղ անցյալում շփվում էր պրոֆեսիոնալների ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, իսկ այսօր եկել է սեփական փորձը երիտասարդներին փոխանցելու ժամանակը:

Լրահոս
0