00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվե. հայացք ներսից ու դրսից

© Sputnik / Asatur YesayantsИзбирательный участок. Выборы
Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակիցը հետևել է, թե ինչպես են ընթանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի- Sputnik. Շուտով Հայաստանում կբացվեն ընտրատեղամասերը՝ պատրաստ ընդունելու երկրի քաղաքականապես ակտիվ բնակչությանը:

Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայվել է 9/11 ընտրատեղամասը: Ավանդաբար հենց այստեղ են իրենց քաղաքացիական պարտքը կատարում երկրի առաջին դեմքերը: Լույսը վառվում է միայն նախասրահում: Տեղական ընտրական հանձնաժողովի անդամները դասավորում են սեղանները:

© Sputnik / Asatur Yesayants9/11 ընտրատեղամասը
Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
9/11 ընտրատեղամասը

«Աթոռներն այնտեղ դրեք… Այդպես չէ, շարքով… Թղթերն այստեղ բերեք… Ուղղեք մատյանը…»,- հրահանգում է տեղական ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանն իր օգնականներին:

Տեսնելով մեզ՝ հանձնաժողովի անդամներից մեկը հարցնում է՝ դիտորդնե՞ր եք: Գործընկերս պատասխանում է՝ ավելի վատ. լրագրողներ ենք: Մեզ խնդրում են գրանցվել:

Ընտրատեղամասում աշխուժություն է տիրում, բոլորը կարծես թե պատրաստ են գալիք հանրաքվեին: Ահա ընտրական օրենսգիրքը: Ընտրացուցակները վաղուց արդեն փակցված են դպրոցի մուտքի մոտ:

«… 6:20-6:30-ին բոլորը պետք է տեղում լինեն, մաքսիմում 6:45-ին»,- ասում է Նալբանդյանը՝ չհրկիզվող պահարանում դասավորելով գրիչներն ու ինչ-որ թղթեր: Լուսանկարիչը փորձում է համոզել ներկաներից մեկին, որ քվեատուփի մեջ ծրար գցի կամ գոնե ձևացնի, թե գցում է (կադր ստանալու համար): Կինը խեթ-խեթ նայում է գործընկերոջս և կտրուկ ասում՝ չի կարելի:

Եվս մի քանի անգամ անցնում ենք ընտրատեղամասով, ամեն ինչ կարծես թե նորմալ է: Հրաժեշտ ենք տալիս ու դուրս գալիս:

Ժամանակավորապես ընտրատեղամաս դարձած դպրոցի պատուհաններից երևում է հանդիպակաց մայթին գտնվող դեղատունը:
— Շա՞տ մարդ է ձեզ դիմում ընտրությունների օրը:
— Ոչ: Սովորականի նման, ոչ մի արտառոց բան: Ոչ ավել, ոչ պակաս,- ասում է հոգնած աշխատողը:

Այցելուների արտառոց ակտիվություն մի անգամ է հիշում՝ ապրիլի 24-ին, իսկ ընտրություններին ամեն ինչ սովորականի պես է լինում:

Հարևանությամբ գործող խանութի տերը՝ Վոլոդյան, օղիների շշերը ջանասիրաբար դասավորում է վաճառասեղանին և վստահեցնում, որ, ինչպես անցած ընտրություններին, այնպես էլ հիմա, հաճախորդների ակտիվություն չի ակնկալում:

«Սովորական օր կլինի, բայց ավելի շուտ կփակվենք: Կհասցնեմ քվեարկել, բայց պետք է հանգստանալ, ամեն դեպքում կիրակի է»,- ասում է նա:

Խանութի կողքին շաուրմա են վաճառում, վաճառողը հոգնած հենվել է ապակուն: Ներկայանում ենք, հարցնում՝ ինչպես է անցել օրը, խոստովանում է՝ հոգնել է: Նա հանրաքվեից հետո քաղցած այցելուների աննախադեպ աճ նույնպես չի սպասում: Հաշվարկը տրամաբանական է ու պրագմատիկ:

© Sputnik / Асатур ЕсаянцԱրագ սննդի կետ
Точка быстрого питания - Sputnik Արմենիա
Արագ սննդի կետ

«Այդ ընտրատեղամասը նրանց համար է, ովքեր մոտ են ապրում, կուտեն ու կգնան քվեարկելու: Ինձ մոտ հաստատ չեն գա»,- ծիծաղում է Վարդանը:

Հարևան վաճառասեղանի մոտ կանգնած 70 տարեկան Սամվելն էլ խնդրում է չլուսանկարել, բայց պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Նրա կողքին նստած է ընկերը, մեզ վրա ուշադրություն չդարձնելով, մտախոհ ինչ-որ բան է ուտում:

«Ես ընդհանրապես լուսանկարներ չունեմ, միայն Ամերիկայում, այն էլ՝ բանտային»,- կատակում է Սամվելը: Առավոտյան կգնա Երևանի մոտակայքում գտնվող իր գյուղը, կքվեարկի, իսկ հետո կվերադառնա աշխատանքի:

Հաց վաճառող կինն էլ նախ անվստահությամբ է ընդունում մեզ, հետո զրույցի է բռնվում: Հաճույքով խոսում է տարբեր թեմաներից, անդրադառնում վաղվա հանրաքվեին, ասում է, որ անպայման գնալու է քվեարկության:

Քաղաքը պատրաստ է հանրաքվեին:

© Sputnik / Асатур ЕсаянцՀացի փուռ
Точка быстрого питания - Sputnik Արմենիա
Հացի փուռ
Լրահոս
0