Արտառոց դեպքեր քվեարկության ժամանակ

© Sputnik / Asatur YesayantsИзбирательный участок. Выборы
Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում արդեն մի քանի արտառոց դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ինչպես ավելի վաղ նշել էինք, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եկել էր քվեարկելու, բայց մոռացել էր վերցնել անձնագիրը, մեկ այլ ընտրատեղամասում էլ անձը չպարզված տղամարդն իր անձնագիրն էր գցել քվեատուփի մեջ:

Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրատեղամասում ցուցադրաբար պատռել է քվեաթերթիկով ծրարը և գցել քվեատուփը և գոչել. «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

Քասախում էլ ընտրական հանձնաժողովի անդամը քվեատուփ է կոտրել: Նա խախտում է նկատել, ինչից հետո բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Քվեատուփը օպերատիվ կերպով փոխվել է:
Սակայն ինչպես հայտնում է Հայաստանի ԿԸՀ-ն, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցնում են առանց ակնհայտ խախտումների:

 

Լրահոս
0