Հանուն ինչի քվեարկեցին պաշտոնյաները

© Sputnik / Asatur Yesayants / Референдум по конституционным реформам в Армении
Референдум по конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցած պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր ընտրությունը կատարելուց հետո հայտարարեց, թե հանուն ինչի է քվեարկել։ Թերևս միայն ՀՀ նախագահն էր, որ հրաժարվեց շփվել լրագրողների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Այսօր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է անցկացվում։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, թե հանուն ինչի են նրանք քվեարկել։

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն առաջին ընտրողն էր իր ընտրատեղամասում։ Երևի դա էր պատճառը, որ նրա քվեարկությունից հետո հանձնաժողովի անդամները ծափահարեցին, իսկ ոստիկանապետն էլ կատակեց` քվեարկել եմ և՛ «այո», և՛ «ոչ», ու շարունակեց` քվեարկել եմ հանուն զարգացման:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը քվեարկեց հանուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի. «Քվեարկել եմ հանուն բոլոր կարող ուժերի խելացի գաղափարների համադրմամբ կառավարման մշակույթի ձևավորման և յուրաքանչյուր քաղաքացու քրտնաջան աշխատանքի արդյունքում մեր հայրենիքի ապագան անվտանգ պայմաններում կերտելու»։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկելուց հետո մոտեցավ քվեատուփին, պատռեց քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփի մեջ: «Հանուն Հայաստանի Հանրապետության», — գոչեց Հովհաննիսյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկեց «հանուն սկզբունքների»։ «Մարդիկ կան, որոնք սև ակնոց են հագնում, մարդիկ էլ կան՝ գունավոր, իսկ իմ աչքերը շատ վճիտ են, ապագայի նկատմամբ` շատ պրագմատիկ»,- ասաց ԱԺ խոսնակը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հայտարարեց, որ քվեարկել է հանուն երկրի զարգացման. «Պետք չէ արջի ծառայություն մատուցել որևէ մեկին»,- հորդորեց վարչապետը։

© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան
Голосование Премьер-министра Армении Овика Абраамяна - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան

ՀՀ նախագահը միակն էր, որ քվեարկելուց հետո որևէ հայտարարություն չարեց։ Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո նա պարզապես ասաց. «Բոլոր հարցերին կպատասխանեմ քվեարկության ավարտից հետո»։

© Официальная страница Президента РАՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Голосование Президента РА Сержа Саргсяна - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
Լրահոս
0