Շիրակի մարզում ակտիվացել է քվեարկության ընթացքը

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կան համայնքներ, որտեղ նույնիսկ 80 տոկոսանոց ակտիվություն է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիայի թղթակիցը Շիրակի մարզից հայտնում է, որ քվեարկության ընթացքը կեսօրից հետո ակտիվացել է, սակայն դա այն ակտիվությունը չէ, որ սպասվում էր (14:30-ի տվյալով`շուրջ 20 տոկոս)։

Ըստ թղթակցի, հիմնականում քաղաքացիներն ակտիվ են այն համայնքներում, որտեղ նաև ՏԻՄ ընտրություններ են ընթանում։ Հիշեցնենք, որ մարզի ութ համայնքում այսօր` դեկտեմբերի 6-ին, ՏԻՄ ընտրություններ են անցկացվում, քաղաքացիները համայնքի ղեկավարներ են ընտրում։ Կան համայնքներ, որտեղ նույնիսկ 80 տոկոսանոց ակտիվություն է արձանագրվել։

Մարզպետարանում խախտումներ և ահազանգեր չեն արձանագրվել։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, առավել ակտիվ են տեղական դիտորդները. նրանց արձանագրած խախտումներն արտառոց դեպքեր չեն, այլ` տեխնիկական բնույթի խախտումներ։

 

 

Լրահոս
0