00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական «ռուլետկա»

© Sputnik / Асатур ЕсаянцИзбирательное право Армении
Избирательное право Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր Հայաստանը կառավարման նախագահական ձևից խորհրդարանականի անցում կատարելու հնարավորություն է ստացել։ Ո՞րն է բարեփոխումների էությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի- Sputnik. Այնպես է ստացվել, որ Հայաստանում վերջին շրջանում ծավալված «այո»-ի և «ոչ»-ի ակտիվ քարոզարշավի արդյունքում քաղաքացիների մի զգալի հատված երկընտրանքի առաջ է կանգնել`ինչի՞ համար են սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվում։

Առայժմ պարզ չէ` Հայաստանի քաղաքացիները կքվեարկե՞ն արդյոք սահմանադրական փոփոխությունների օգտին, թե՞ կնախընտրեն պահպանել քաղաքական կառուցվածքն իր բոլոր դրական և բացասական կողմերով։

Մարդիկ գիտակցում են, որ այսօրվա հանրաքվեն երկրի ապագան է որոշելու։ Սակայն Հայաստանի ապագայով մտահոգ մարդկանցից շատերը, ովքեր այս կիրակի լիովին նպատակաուղղված գնում են ընտրատեղամասեր, ամենայն հավանականությամբ, այդպես էլ մինչև վերջ չեն կարողացել հասկանալ գլոբալ փոփոխությունների իմաստը ։

Կարծում եմ` այդ հարցում մեղավոր են և՛ նրանք, ովքեր քարոզել են սահմանադրական փոփոխությունների օգտին, և՛ նրանք, ովքեր դեմ են հանդես եկել։ Նրանք ի սկզբանե տարվել են քարոզչական պայքարով, քաղաքական շահերի պայքարով։ Եվ այդ պայմաններում ուղղակի ժամանակ չի մնացել, որպեսզի մարդկանց բացատրեն քվեարկության էությունը։

Օրինակ` ընտրողների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի հետ կապված հասկանում են միայն այն, որ այսուհետ երկրում գլխավոր գործող անձ կլինի ոչ թե նախագահը, այլ վարչապետը։

Իսկ ահա այն, որ նոր սահմանադրության համաձայն գործող նախագահն իրավունք չի ունենա ընտրվել երկրորդ անգամ, գիտեն ոչ բոլորը։ Այդ մասին սահմանադրական փոփոխությունների դեմ քարոզչություն իրականացնող ընդդիմությունը նախընտրել է չխոսել։ Ի դեպ, այդ մասին լռել են նաև նրանք, ովքեր կողմ էին սահմանադրական բարեփոխումներին։

Եվ այն մասին, որ գործող նախագահին կընտրեն ոչ թե համազգային ընտրությունների միջոցով, այլ խորհրդարանում քվեարկությամբ, պարզվում է` շատերը մինչև հիմա չգիտեն։

Քվեարկության գնացողները հստակ չեն պատկերացնում նաև այն, որ նոր սահմանադրությունը, օրինակ, վարչապետի վրա ավելի մեծ պատասխանատվություն է դնում ներքաղաքական և արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս։ Բանն այն է, որ կառավարության ղեկավարը որոշվելու է պատգամավորների ձայների մեծամասնությամբ, որոնք կարողացել են քվեարկության արդյունքում ձևավորել կամ իշխող կուսակցություն կամ կուսակցական դաշինք։ Իսկ դա նշանակում է, որ բոլոր քաղաքական իրադարձությունների համար պատասխանատվությունը կընկնի ոչ միայն վարչապետի, այլ նաև բոլոր պատգամավորների վրա, որոնք ընտրել են նրան…

Բացի այդ, եվրոպական փորձագետները, օրինակ, պնդում են, որ նոր սահմանադրության նախագծով կավելանա ընդդիմադիր ուժերի դերը, նշանակությունն ու ազդեցությունը երկրի քաղաքական գործընթացների վրա։ Այդ մասին, ի դեպ, ողջ քարոզարշավի ընթացքում նախընտրել են չհիշատակել նոր սահմանադրության թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները։

Հետաքրքիր է նաև այն, որ սահմանադրության նախագծում ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ռազմական իրավիճակում գլխավոր գերագույն հրամանատարի գործառույթները նախագահից անցնում են վարչապետին։ Իսկ բանակը, նոր սահմանադրության համաձայն, ենթարկվում է խորհրդարանին։ Դա իր հերթին նշանակում է, որ պատերազմի դեպքում կարևոր որոշումների ընդունման համար պատասխանատվությունը կոլեկտիվ կլինի։ Դա լավ է, թե վատ, արդեն այլ հարց է։

Եվ այդ առումով քաղաքացիները պետք է հասկանան հետևյալը։ Երկրի քաղաքացիները քվեարկում են այն բանի համար, որ կարևոր, ճակատագրական որոշումները միանձնյա չի ընդունի նախագահը, որն այսօր տնօրինում է վարչական ռեսուրսը` երկրում գործող ամենահզոր կառույցներից մեկը։ Որոշումները կոլեկտիվ բնույթ կկրեն։ Հետևաբար, պատասխանատվությունը չի ընկնի միայն մեկ հոգու վրա։ Թե որքան է դա ձեռնտու երկրի քաղաքացիներին, ամեն մեկն ինքը պետք է որոշի։

Չէ՞ որ նրանք, ովքեր վերջին շրջանում հանդես են եկել սահմանադրական փոփոխությունների օգտին և նրանք, ովքեր դեմ էին դրանց, նախընտրել են խոսել միայն այն սահմանադրական փոփոխությունների մասին, որոնց քարոզչությունը ձեռնտու էր իրենց։

 

Լրահոս
0