00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջիկ քվեատուփեր հիվանդների համար

© Sputnik / Лаура СаркисянДжемма Сенерекян на референдуме по конституционным изменениям голосует в больнице
Джемма Сенерекян на референдуме по конституционным изменениям голосует в больнице - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները շրջիկ քվեատուփերով շրջում են հիվանդանոցի հիվանդասենյակներում։ Հայաստանի բոլոր բժշկական հաստատություններում 1542 ընտրող կա

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի- Sputnik. Հիվանդասենյակների ծանր հոտ, հիվանդություններից տառապող մարդիկ, որոնց առաջարկում են դեմ կամ կողմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին։ Sputnik Արմենիայի թղթակիցը հետևել է, թե Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ինչպես են քվեարկում հիվանդները։ Արդեն մի քանի օր անկողնուն գամված` խողովակները քթի մեջ և դողացող ձեռքով Վազգեն Միրզոյանը (անունը փոխված է) ստորագրում է թուղթը, որը նրան տվել է 2/01 ընտրատարածքի ներկայացուցիչ Գուրգեն Վարդանյանը։

Ճիչեր, աղաղակներ։ Վարիչը բացատրում է, որ ձայները նյարդաբուժության բաժնից են լսվում։ Արևոտ սենյակում նստած են ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Չորրորդ հարկում քվեարկում է ընդամենը մեկ ընտրող` Արմենակ Ղազարյանը։ Արդեն մի քանի օր է` նա հիվանդանոցում է, արդեն ապաքինվում է։ «Ես ծանոթ եմ սահմանադրական փոփոխություններին։ Հավատում եմ, որ դա մեզ բոլորիս օգուտ կտա»։
80 տարեկան Ջեմմա Սեներեքյանին վիրահատությունից հետո վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել։ Տատիկը գրեթե չի տեսնում և առանց կողմնակի օգնության չի կարող ընտրություն կատարել։ «Ոչ»,- ճչում է նա, որպեսզի իրեն հանգիստ թողնեն։

Ջեմմայի հարազատներն ասում են, որ նրա քվեարկությունը ձևական է, չէ՞ որ արդեն երկար ժամանակ է` նա հիվանդանոցում է և նույնիսկ չի հասկանում, թե իրեն ինչ են առաջարկում։

Ջեմմայի կողքին հիվանդասենյակում երկու կանայք են պառկած։ Նրանք չեն քվեարկում, քանի որ հիվանդանոց են բերվել նոյեմբերի 30-ից հետո։ Մի քանիսին բերել են նախօրեին։

«Հիվանդանոցում քվեարկող ընտրողների ցուցակում ընդգրկվում են այն անունները, որոնք հիվանդանոցից անձնագրային սեղան են ուղարկվել նոյեմբերի 30-ին։ Իսկ նրանք, ովքեր հիվանդանոց են բերվել դրանից հետո, չեն կարող քվեարկել հիվանդանոցում»,- ասում է վերականգնման բաժնի վարիչը։

Բայց այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. 75 ընտրողներից երկուսն անձնագիր չունեն, երկուսը դուրս են գրվել երկու օր առաջ, իսկ մեկն էլ մահացել է։

Ֆրունզիկ Սիմոնյանը Ռուսաստանից ժամանել է 10 օր առաջ և հայտնվել հիվանդանոցում։ Նա քվեարկել է, բայց խոստովանում է, որ տեղյակ չէ փոփոխություններից։

Ուղղակի հավատում է իր կառավարությանը և համոզված է, որ ցանկացած փոփոխություն միայն դրական ելք կունենա։

Լրահոս
0