00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Մովսես Հակոբյան
Սպառազինություն ձեռք բերելուց առաջ պետք է ուսումնասիրես հակառակորդի զինուժի հնարավորությունները․Հակոբյան
09:06
6 ր
Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանի հասցեին քննադատությունները չափազանց միակողմանի են․Կոպիրկին
09:13
7 ր
Միքայել Խաչատրյան
Ընտանիքում բռնության դեմ պայքարին առնչվող օրենսդրությունը դեռ շատ խնդիրներ ունի․Խաչատրյան
09:21
8 ր
Ուղիղ եթեր
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Սուրեն Պապիկյան
Անկախ խաղաղության պայմանագրի ստորագրումից Հայաստանը շարունակելու է պաշտպանական սպառազինություն գնել․Պապիկյան
13:05
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր 9/11 ընտրատեղամասում

© Sputnik / Asatur YesayantsИзбирательный участок. Выборы
Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսուն համարով 9/11 հայտնի ընտրատեղամասն այսօր ընդունեց Հայաստանի առաջին և, հնարավոր է` ժողովրդի կողմից ընտրված վերջին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի– Sputnik. 9/11 ընտրատեղամասը տարբերվում է մյուսներից նրանով, որ հենց այստեղ են քվեարկել Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկախ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Քվեարկությունը տարբեր ընտրատեղամասերում, չնայած ընդհանուր կանոններին, տարբեր կերպ է ընթանում։

Անկասկած, հասարակության ուշադրությունն ուղղված է այն ընտրատարածքներին, որտեղ քվեարկում են հայտնի արտիստներ և ոչ պակաս հայտնի քաղաքական գործիչներ։ Վաղ առավոտից Sputnik Արմենիան հետևում է այս ընտրատեղամասում քվեարկության ընթացքին։ Քվեարկության ընթացքում իր ավանդն է ունենում ընտրական հանձնաժողովի ղեկավար Կարինե Նալբանդյանը, ով իշխում է իր տեղամասում։

Մինչև քվեարկության սկսվելը նա վիճեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի վստահված անձի հետ այն պատճառով, թե որտեղ պետք է նստի վերջինը, բայց կարծես թե տարաձայնությունները հաղթահարվեցին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկությանը մասնակցեց ժամը 11–ին, թեև նրա ժամանմանը պատրաստվել էին ընտրատեղամասի բացման պահից։ Լրագրողներին խնդրեցին մնալ իրենց համար նախատեսված հատվածում, իսկ ընտրական հանձնաժողովի ղեկավարը հուզված գնում–գալիս էր` «փչացնելով» օպերատորների կադրը։

Շուտով հայտնվեց անկախ Հայաստանի առաջին նախագահը` Լևոն Տեր–Պետրոսյանը` թոռան ուղեկցությամբ, սակայն նրա ժամանումը նույն իրարանցումը չառաջացրեց։ Արագ քվեարկեց, մոտեցավ լրագրողներին, լսեց տասնյակ հարցեր, որից հետո ասաց, որ չի պատրաստվում պատասխանել դրանց։ Նա միայն կոչ արեց ժողովրդին գալ և ազատ քվեարկել։

«Որքան շատ իրական մարդիկ գան քվեարկելու, այնքան օբյեկտիվ կլինեն քվեարկության արդյունքները»,– ասաց Տեր–Պետրոսյանը։

Դիտորդներ կային նաև ԱՊՀ–ից`10 մարդ։ Եկան, նայեցին, հանձնաժողովի անդամների հետ «սիրալիրություններ փոխանակեցին»։ Կարծես` նրանց ամեն ինչ գոհացրեց։


«Մենք արդեն այցելել ենք 4–րդ ընտրատեղամաս։ Մենք ոչ մի խախտում չենք գրանցել»,– ասաց Միխայիլ Պետրոսովը Բելառուսից։ Դիտորդները մնացին 10 րոպե և գնացին։


Համեմատաբար հանգիստ պահին ընտրատեղամասում հայտնվեցին 7-8 երիտասարդներ` «զինված» անձը հաստատող փաստաթղթերով։ Այն հարցին, թե որտեղ են գրանցված, մեծամասնությունը հրաժարվեց պատասխանել,
միայն մեկն ասաց, որ բոլորը եկել են Հայաստանի տարբեր մարզերից։

«Այստեղ ավելի հարմար է քվեարկել… Եկել եմ ընկերոջս մոտ… Չգիտեմ` որքան կմնամ»,– պատասխանեց նա` չցանկանալով ներկայանալ և արագ հեռացավ։

Տեղի հանձնաժողովի ղեկավարը (նույն Կարինե Նալբանդյանը) բացատրեց, որ նրանց անունները կան լրացուցիչ ցուցակներում, իսկ մնացածն «իր իրավասության մեջ  չէ»։ Միաժամանակ նա ամեն կերպ խանգարում էր
օպերատորներին` պատճառաբանելով, որ նրանք իրավունք չունեն «ցույց տալ քվեարկողների ցուցակները», իսկ լրագրողներն ընդհանրապես խանգարում են քվեարկության ընթացքին։ Նա մի քանի անգամ փորձեց դուրս
հանել լրագրողներին տեղամասից, նույնիսկ խնդրեց այդ մասին ոստիկանության ներկայացուցիչներին։

Բայց լրագրողները մնացին, մենք շատ էինք և համառ, և նա ստիպված էր հաշտվել։

Կարինե Նալբանդյանը կես ժամ անց կանչեց լրագրողներին քվեարկության խցիկներից մեկի մոտ։  Ներսում գրիչով գրված էր` «Ոչ»։ Խախտումն արձանագրվեց հանձնաժողովի կողմից (լուսանկարվեց մեր կողմից)։

Թեև քաղաքացիները շարունակում են քվեարկել, նրանց շարքում ոգևորություն չի նկատվում։ Հարցերին կարճ են պատասխանում, փորձում անուններ չնշել և թույլ չեն տալիս լուսանկարել։ Բոլորը սպասում են քվեարկության
արդյունքներին։

Լրահոս
0