00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակամա չկատարված քաղաքացիական պարտք

© Sputnik / Ани ЛипаритянВиктория Белькевич
Виктория Белькевич - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը հիշում է Երևանը` լի Արևմտյան Հայաստանից գաղթած հայերով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի– Sputnik. Ոչ բոլոր ընտրողներն են մասնակցել հանրաքվեին։

Sputnik Արմենիա պորտալը հետաքրքրվեց 98–ամյա լիտվուհի Վիկտորյա Բելկևիչից, ով Հայաստանի քաղաքացի է, թե ինչու նա չի կատարել իր քաղաքացիական պարտքը։

«Առաջին հերթին ես ֆիզիկապես թույլ եմ։ Կարող էի հասնել մինչև դպրոց, որտեղ սովորաբար ընտրում է ղեկավարությունը, բայց որոշեցի վտանգի չդիմել և դուրս չգալ մերկասառույցին»,– ասաց Բելկևիչը։

Մեր զրուցակցի ծնողները լիտվացի ազնվականներ են, որոնք Թիֆլիս են մեկնել Կաունասից 1903թ.–ին։ Վիկտորյայի հայրը պահանջված մասնագետ է եղել ֆինանսների ոլորտում, և նրան հրավիրել են տարբեր բանկեր։ Նույնիսկ մի անգամ  նա կառքով մեծ գումար է տեղափոխել, և նրան փորձել է թալանել հայ հեղափոխական Կամոն…


«Ահա այստեղ կախված է Տիրամոր պատկերը։ Այն գեղարվեստական արժեք չի ներկայացնում, բայց թանկ է ինձ համար, որովհետև ինձանից մեծ է»,– ասում է Վիկտորյան` ցույց տալով Մարիամ Աստվածածնի պատկերը։ Ծնողները մեկ տարեկան Վիկտորյայի հետ սրբապատկերը Հայաստան են բերել 1918թ.–ին։

© Sputnik / Ани ЛипаритянՏիրամոր պատկերը
Репродукция с образом Девы Марии - Sputnik Արմենիա
Տիրամոր պատկերը


Նա ծնվել է ռուս վերջին կայսեր օրոք, ապրել խորհրդարանական Հայաստանում, ականատես է եղել, թե ինչպես է Հայաստանը դարձել խորհրդային հանրապետություն, իսկ ավելի ուշ` անկախ երկիր` նախագահի գլխավորությամբ։ Հիմա` կրկին փոփոխություններ… Նա հետաքրքիր պատմություն պատմեց։

«Անցած դարի 20–ականներին մենք ապրում էինք կոմունալ բնակարանում` մեծ առանձնատան առաջին հարկում։ Մի անգամ տան մոտով անցնում էր գլխաշորով մի կին։ Մեր դուռը բաց էր։ Նա շրջվեց և տեսնելով սրբապատկերը` ծնկի իջավ, սկսեց աղոթել։ Մայրս, աղմուկ լսելով, դուրս եկավ միջանցք, իսկ նա կանչեց «տիրուհի, տիրուհի։ Բարև Ձեզ, ահա թե որտեղ եք։ Իսկ ես մտածում էի, որ տեղափոխվել եք»։ Պարզվեց, որ նա ծառայել է ծնողներիս տանը Թիֆլիսում և իմացել, թե որտեղ են նրանք ապրում Երևանում ծանոթ սրբապատկերի շնորհիվ»,– համեստորեն կիսվեց Բելկևիչը։

Կակաոյով սափորը

Պորտալի զրուցակիցը հիշում է Երևանը` լի Արևմտյան Հայաստանից գաղթած հայերով։


«Դրանք դժվար տարիներ էին։ Բայց Հայաստանի համար ամենալավ շրջանը Նոր տնտեսական քաղաքականության (НЭП) տարիներն էին։ Մենք կապույտ սափոր ունեինք։ Այդ ժամանակ արտասահմանյան միսիոներները բերում էին ապրանք և մթերք, մենք այդ սափորը բռնած վազում էինք և կակաո վերցնում։ Ես ողջ կյանքում կհիշեմ այդ համը»,– պատմեց Բելկևիչը` շտկելով մազերը։

© Sputnik / Ани ЛипаритянՎիկտորիա Բելկևիչ
Виктория Белькевич - Sputnik Արմենիա
Վիկտորիա Բելկևիչ


Հայաստանում կյանքը կբարելավվի, կարծում է նա։

«Հաջողությունը գալիս է նրանց մոտ, ովքեր ձեռներեց են, կարող են ռիսկի դիմել։ Ժամանակն այնպիսին է, որ ակտիվություն է պահանջում։ Մարդիկ սովոր են բարեհոգության, շատերը ծուլանում են ու չեն ուզում աշխատել։ Բայց նման բան չպետք է լինի, պետք է փոխել իրավիճակը։ Ընդհանրապես, փորձում եմ հնարավորինս քիչ լսել և դիտել նորություններ, որովհետև բացասական լուրերն ազդում են ինձ վրա»,– եզրափակեց Վիկտորյան։

Լրահոս
0