00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժից հետո չապրած ճակատագիր

© Sputnik / К. Карташьян / Անցնել մեդիապահոցПоследствия землетрясения в Ленинакане
Последствия землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երբ 27 տարին բավական չէ, որ մարդը վերագտնի ժպիտը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik, Արմինե Ալեքսանյան. Ես փոքր էի, երբ երկրաշարժը եղավ` ընդամենը 10 տարեկան։ Երկրաշարժի մասին միայն դասագրքերում էի կարդացել։ Ուժեղ ցնցումից ինձ կորցրած` գրկել էի հսկայական պահարանը, որի մեջ բաժակներ էին շխկշխկում, ու փորձում էի ամբողջ ուժով պահել, որպեսզի պահարանը չշրջվի. պահարանում մորս չեխական սպասքն էր, որն այնքան գորովանքով ու խնամքով հավաքել էր տարիների ընթացքում։ Ու հետո այդ լուրը` Հայաստանում ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Գյումրիում, որն այդ ժամանակ Լենինական էր կոչվում, ապրում էր հորաքույրս` իր զավակներով, իր անցյալով ու ապագայի երազանքներով։

1988թ. երկրաշարժ. բացառիկ կադրեր - Sputnik Արմենիա
1988, դեկտեմբեր. բացառիկ կադրեր երկրաշարժի գոտուց

Մի քանի օր շարունակ ինձ ոչինչ չէին ասում, հետո կցկտուր խոսակցություններից հասկացա, որ սարսափելի աղետը նաև մեր տուն է մտել։ Հայրս ու մայրս հենց նույն օրը մեկնեցին Լենինական։ Հետո պիտի մայրս պատմեր, թե ինչպես էր հայրս փորձելու անուժ ձեռքերով փլատակները բարձրացնել, որպեսզի բազմահարկ շենքի բեկորների տակ քրոջն ու քրոջորդուն գտնի։

Օրերը ցուրտ ու չարագույժ պիտի դառնային, մեր տունը պիտի կացարան դառնար վախից կարկամած բարեկամներիս համար, որոնք երկնքում անցնող ինքնաթիռների ձայնից պիտի վեր թռչեին։

Հորաքրոջս կարողացան փլատակների տակից հանել մի քանի օր անց։ Թվում էր, թե հայրս պիտի վերջապես ժպտա` քույրը ողջ էր ու առողջ։ Իսկ իրականում ամեն ինչ ավելի քան ողբերգական էր։ Մահացել էր հորաքրոջս քսանամյա որդին, ու մայրը փլատակների տակ գտնվելու ամբողջ ընթացքում պառկած էր եղել որդու դիակի կողքին։ Շատ ավելի ուշ ես պիտի իմանայի, որ օրեր շարունակ նա ձեռքի ափով փորձել էր շփել որդու ձեռքը` վստահ լինելով, որ ցրտից է սառել…

25 հազար զոհ, 25 հազար չկայացած կյանք, 25 հազար ողբերգություն։

27 տարի անց երկրաշարժ տեսած քաղաքներն ու գյուղերը փորձեցին համակերպվել իրականության հետ, կյանքը շարունակվեց, իսկ հորաքույրս 27 տարի անց էլ քայլում է սև հագած ու այդպես էլ չի կարողանում հիշել, թե ինչ է ժպիտը։

Լրահոս
0