Դատախազություն. ընտրախախտումների 3 դեպքով հարուցվել է քրեական գործ

© ИравабанГенеральная прокуратура Армении
Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված` ՀՀ դատախազությունն ուսումնասիրել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի– Sputnik. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված` ՀՀ դատախազությունն ուսումնասիրել է 381 տարբեր բնույթի տեղեկատվություն, հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով ՀՀ դատախազությունում ստեղծված  աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է  381 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների  և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ):

ЦИК Армении - Sputnik Արմենիա
ԿԸՀ–ն հրապարակել է հանրաքվեի մասնակցության նախնական արդյունքները
Դրանցից 296-ը պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական և նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 3 դեպքով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս
0