00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ Հանրային ռադիոյի տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

© ArmtimesАрмен Амирян
Армен Амирян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և պատճառները շարադրել ֆեյսբուքի իր էջում

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և պատճառները շարադրել ֆեյսբուքի իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցների հետ

1997 թվականից, իսկ շատերի հետ` դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել է երկար ճանապարհ:

«Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ հիասթափության շրջաններ»,-նշել է Ամիրյանը:

Նա նշել է, որ շուրջ 19 տարի իր գործընկերների հետ ապրել է ընտանիքի պես: Կարեկցել ու սատարել են միմյանց դժվարին պահերին, ուրախացել ու հրճվել են իրենց զավակների, հարազատների, ընտանիքի անդամների հաջողություններով: Միշտ էլ գալիս է պահը, երբ ամեն սկիզբ իր ավարտն է ունենում:


«Սիրելի գործընկերներ, ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել և մասնակցելու եմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին: Հույս ունեմ, որ մեր աշխատանքային սկիզբը կունենա ոչ թե ավարտ, այլ շարունակություն` մի փոքր այլ ձևաչափի մեջ: Կուզեի ընդհանուր ժողովի ժամանակ բոլորիդ անհատապես շնորհակալություն հայտնել, սակայն հաշվի առնելով իմ հուզվող տեսակը, թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ թերևս չեմ հասցրել ասել Ձեզ»,- հստակեցրել է իր քայլը Ամիրյանը:


Նա շնորհակալություն է հայտնել բոլորին` իրենց մասնագիտական բարձր որակը և կարողությունները Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերում ներդնելու,  մարդկային բարի և գնահատող տեսակի, ունկնդրի հանդեպ անկեղծության, անաչառության և նվիրումի համար:

«Համոզված եմ, որ այսուհետև ևս շարունակելու եք Հայաստանի հանրային ռադիոյի ունկնդիրներին փոխանցել անաչառ լրատվություն, բացելու եք մեր մշակութային հարուստ գանձարանի դռները, առաջնորդելու եք մատաղ սերնդին, երիտասարդներին` նպատակներն ու ցանկություններն իրականացնելու գործում և շարունակելու եք բարության, գեղեցկության, հայրենասիրության ու հայրենապաշտության կենարար հունդերը սերմանել մեր ժողովրդի սրտերում ու հոգիներում»,- նշել է Արմեն Ամիրյանը:

Արմեն Ամիրյանը Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է 1997 թվականից։

Լրահոս
0