ԿԶԵՀ – Հայաստան. գումարը ստանալու ժամանակը

© МИНФИНСоглашения между Министерством финансов Армении и ЕФСР (Евразийский фонд стабилизации и развития)
Соглашения между Министерством финансов Армении и ЕФСР (Евразийский фонд стабилизации и развития) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. Երևանում Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամի խորհրդի 24-րդ նիստն է գումարվել երեքշաբթի, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Տաջիկստանի ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ղրղըզստանի ֆինանսների նախարարի տեղակալը, Հիմնադրամի միջոցների կառավարիչը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը և ներկայացուցիչները: Ըստ լրատվության` Հայաստանի և Կայունության ու զարգացման եվրասիական հիմնադրամի միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:

Խոսքը նախ «Հյուսիս – Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության» մասին է, որը մոտ 150 միլիոն դոլարի վարկավորում է նախատեսում հիմնադրամի կողմից: Գումարը կուղղվի Ագարակ – Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներն ավարտելուն։

Հաջորդ նախագիծը, որի մասին որոշումն արդեն կայացվել է, իսկ համաձայնագիրն էլ` կնքվել, «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագիրն է, ըստ որի` հայկական կողմին Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամը 40 միլիոն ամերիկյան դոլարի վարկ կտրամադրի:

Ստորագրված մյուս համաձայնագիրը վերաբերում է նոյեմբերի 4-ին կնքված 300 միլիոն դոլար արժողությամբ ֆինանսական վարկին, որը տնտեսական արտարժութային քաղաքականության իրականացման ընթացքում ի հայտ եկող միջնաժամկետ և կարճաժամկետ ռիսկերի չեզոքացմանն ու տնտեսական աճի առավել բարձր տեմպ ապահովելուն է ուղղված: Ըստ համաձայնագրի` այդ տրանշի 100 միլիոն դոլարի չափով առաջին մասնաբաժնի տրամադրման մասին որոշումն այսօր նույնպես կայացվել է:   

Եվս 25.2 միլիոն դոլարի վարկ Հայաստանին տրամադրելու որոշում է կայացվել, համաձայն որի` այդ գումարը Արմավիրի մարզի Մաստարայի ջրամբարի կառուցման ներդրումային ծրագրի առաջին տրանշը կլինի։ 
    

Լրահոս
0