00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
35 ր
Ավտոսերվիս
Ինչ անել, եթե անձրևից կամ ավտոմեքենան լվալուց հետո լյուկից ջուր է կաթում. «Ավտոսերվիս»
10:42
16 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
12:12
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
13:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
13:21
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
14:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
14:21
5 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
14:32
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Ռուստամյան
Ադրբեջանն ուզում է հարցը տեղափոխել երկկողմ ձևաչափ. Արմեն Ռուստամյան
17:12
9 ր
Արման Աբովյան
Ալիևը փորձում է լուծել իր վերընտրության լեգիտիմության հարցը․ Արման Աբովյան
17:21
5 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
17:27
3 ր
Մհեր Սահակյան
Խաղաղության խաչմերուկը ուշացած, բայց կոնստրուկտիվ գաղափար է․ քաղաքագետ
17:30
4 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ արդյունաբերական աճը վիճակագրական հաշվարկի մեթոդաբանության խնդիր է․ Թաթուլ Մանասերյան
17:40
5 ր
Ավտոսերվիս
Սեզոնային խնդիրների մասին
17:45
14 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
Տարօրինակ պայմանագիր տարօրինակ խաղաղության մասին
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Յուն Ֆան
Հայաստան-Չնաստան ուղիղ ավիահաղորդակցությունը ժամանակի հարց է․ Չնաստանի դեսպան
19:27
3 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
09:06
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
10:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
10:18
10 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
12:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
12:19
10 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
13:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
13:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
13:29
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
14:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
14:18
10 ր
Վլադիմիր Գևորգյան
Ինչ է առաջարկում Հայաստանը ձմեռային ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկներին
14:28
7 ր
Իրականում
Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ԵՄ-ի փորձն ինքնուրույն չէր․ «Իրականում»
14:36
20 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Լևոն Քոչարյան
Իրենց թերացումներն արդարացնում են նախկիններին հիշեցնելով, երբեմն չափազանցված․ Քոչարյան
17:07
6 ր
Մարատ Ատովմյան
Ու՞ր մնաց կոռուպցիայի դեմ պայքարը․ մեկնաբանում է հակակոռուպցիոն հարցերով փորձագետը
17:19
10 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան Time
Խաղաղության դարաշրջանի արյունոտ տրագիկոմեդիան շարունակվում է. «Աբովյան Time»
18:06
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուսավոր մութ տարիները

© bigpicture.ruДети греющиеся у печи
Дети греющиеся у печи - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
90-ականների էներգետիկ ճգնաժամը լուրջ հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանն ու շարքային հայերին։ Նավթի լամպը հայերի համար դարձել էր այդ ժամանակաշրջանի խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik.  Չգիտեմ` ով ինչպես, բայց ես լավ եմ հիշում Հայաստանի «մութ տարիները»։ Այդ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով։ 90-ականներ։

Հոսանքազրկված Ղրիմն ու Facebook սոցիալական ցանցում ծանոթներիցս մեկի տեղադրած 90-ականների Հայաստանի հին վառարանը պատկերող լուսանկարները հիշեցրին այն ամենն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում 20 տարի առաջ։

Անկախ կյանքի դժվարություններից, ամեն ինչ այն ժամանակ բարի էր։ Անկեղծ։ Հոսանք ժամերով չէր լինում, և դա  իր կախարդանքն ուներ։

Մենք փայլաթիթեղի մեջ կարտոֆիլ էինք պատրաստում։ Դա այն ժամանակվա մեր ամենասիրած կերակուրն էր։

Այս հարցում մեզ վառարանն էր օգնում։ Այո՛, վառարանը… Եթե առաջին շրջանում չլիներ վառարանը, ապա շատ դժվար կլիներ դիմանալ ձմռան ցրտին։

Անագե զինվորը

Մութ էր։ Մենք հավաքվում էինք վառարանի շուրջը բաճկոններով ու գլխարկներով։ Իմ կարմիր գույնի հաստ բաճկոնը հիշում եմ մինչ օրս։ Ես սառած փոքրիկ կատվի պես «թաքնվում» էի այդ բաճկոնի մեջ, որ տաքանամ։

Մայրիկս ինձ ու եղբորս համար կարդում էր Անդերսենի հեքիաթները։ Երբեմն հարևանների երեխաներն էին միանում մեզ, որպեսզի լսեն Հանս Քրիստիանի պատմությունները։


Մարդիկ այն ժամանակ կարողանում էին սարսափը հեքիաթի ու կախարդանքի վերածել, հատուկ մթնոլորտ ստեղծել իրենց շուրջը։


Հիշու՞մ եք։ Բոլոր քսանհինգ անագե զինվորները շարված էին ստվարաթղթե տուփի մեջ։ Արկղում մութ էր ու նեղվածք։ Սակայն անագե զինվորները համբերատար էին։ Նրանք անշարժ պառկած էին և սպասում էին այն օրվան, երբ կբացվեր տուփը։

Մենք նույնպես սպասում էինք։ Մենք սպասում էինք լավ ժամանակների, և նման էինք այն 25-րդ միոտնանի բացառիկ զինվորին։  Ի դեպ, նա նույնիսկ մեկ ոտքի վրա կանգնում էր այնքան ամուր, որքան մյուսները` երկու ոտքի վրա։

Մենք բոլորս միասին այն ժամանակ ծանր օրեր էինք ապրում, նույնպես շատ բանի կարիք ունեինք, սակայն հաջողվեց ամեն ինչ հաղթահարել։

Տեսարան պատուհանից

Ցերեկը մեր բնակարանում կամ հարևանի տանը որևէ համեղ բան էին պատրաստում (այն ժամանակվա համար)։ Պատրաստում էին երեկոյի համար… Որպեսզի մոմի լույսի տակ հավաքվեն մտերիմ մարդկանցով և ուտեն այն աղքատ սնունդը, որը  հաջողվել էր պատրաստել։

Մտքումս Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետից «Փերու պարը» ստեղծագործությունն է։ Սեղանին նավթի լամպն է` մութ 90-ականների խորհրդանիշը։ Այդ լամպի և փայտի հոտերը միախառնվում էին։

Լամպը լուսավորում էր սենյակը, որտեղ հավաքվում էին բոլորը, քանի որ ձմռանն այնքան ցուրտ էր, որ ոչ ոք չէր կարող տաքացնել միանգամից բոլոր սենյակները։ Ո՛չ ջեռուցում կար, ո՛չ լույս, ո՛չ որևէ հնարավորություն։

Մենք դուրս էինք նայում պատուհանից, որի վրա ցելոֆան էր ամրացված, իսկ պատուհանի անցքերը փակված էին բամբակով, դեղին սպունգով, որպեսզի գոնե որևէ կերպ տունը պաշտպանվեր քամիներից։ Փորձում էինք տեսնել մարդկանց, որոնք ձնակույտերի միջով վառելափայտ, ճյուղեր ու ցանկացած հնարավոր վառելանյութ էին տանում տուն, որպեսզի վառեին վառարանում ու տաքանային։ 

Հարևանների կամ բարեկամների հետ երեկոյան ավանդական դարձած հավաքույթների ժամանակ քննարկվում էր այն ամենն, ինչը կարող էր տրամադրություն բարձրացնել։


Իսկ երեխաներին ի՞նչ կար։ Երգում էին, պարում, ոտանավորներ էին արտասանում, ուշադիր լսում ծնողների հետաքրքիր պատմությունները։


Սակայն ամենաերջանիկ պահը մարդիկ ապրում էին ուշ երեկոյան, երբ լույսը «տալիս» էին, և թաղամասի բոլոր բնակարաններում բոլորն ուրախ բացականչում էին` «Ուռաա՜աա»։



Լրահոս
0