00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրինա Ռոդնինա. «Արամ Խաչատրյանի նման մեկնաբանությունն ուղղակի ցնցող էր»

© Sputnik / Асатур ЕсаянцИрина Роднина в Ереване
Ирина Роднина в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնն ավարտվեց «Խաչատրյանը և ջազը» համերգային ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Համերգի հյուրն էր գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան։

Համերգի վերջում ներկայացնելով իր տպավորությունները՝ Ռոդնինան նշեց. «Ուղղակի ցնցող էր։ Խաչատրյանի նման մեկնաբանությունը կարող է միայն ուրախություն պարգևել լսողներին»։

Փառատոնի փակման գալա համերգին առաջին անգամ Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը ջազային գործիքավորմամբ ներկայացրին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն), Կամո Սեյրանյանը (դուդուկ)։ Համերգը ղեկավարում էին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Ծրագրում հնչեցին Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետների հատվածների և «Դիմակահանդես» դրամայի երաժշտության, Խորհրդային Հայաստանի հիմնի և այլ ստեղծագործությունների ջազային մշակումները։

© Из личного архиваԽաչատրյանը և ջազը
Концерт Хачатурян и джаз - Sputnik Արմենիա
Խաչատրյանը և ջազը

Համերգը նվիրված էր դաշնակահար, ջազմեն Լևոն Մալխասյանի 70-ամյա հոբելյանին։ Լևոն Մալխասյանը նույնպես հանդես եկավ երեկոյի ընթացքում՝ ներկայացնելով Առնո Բաբաջանյանի «Անուրջներ» ու «Նոկտյուրն» ստեղծագործությունները:

Армен Уснунц - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանն ու ջազը
Դաշնակահար Վահագն Հայրապետյանը խոստովանում է, որ երբ առաջին անգամ լսեց Խաչատրյան և ջազ համադրության մասին, որոշակի կասկածներ ուներ, սակայն աստիճանաբար սկսեց հավանել գաղափարը։

Ջազ երաժիշտ, դաշնակահար Լևոն Մալխասյանն էլ նշեց, որ ջազի հսկաներից Մայլս Դեյվիսն իր հուշերում գրել է, որ շատ ջազմեններ դեռ կուսումնասիրեն Խաչատրյանի ակորդները, դրանց ներդաշնակությունը, և խաչատրյանական մեղեդին կդառնա նրանց համար շատ հետաքրքիր մի աշխարհ։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ամփոփելով Խաչատրյանի անվան փառատոնը, այն համարեց հաջողված։ «Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ և համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէիք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա մեջբերեց մեծանուն կոմպոզիտորի խոսքերից՝ «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգևում»: Սմբատյանի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը և ջազը» նախագիծը պետք է ապրի փառատոնից դուրս և ներկայացվի նաև արտասահմանում։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։

 

Լրահոս
0