Ավազակային հարձակում բանկի մասնաճյուղի վրա. հարուցվել է քրեական գործ

© Sputnik / Асатур ЕсаянцБанк Pro Credit на проспекте Комитаса
Банк Pro Credit на проспекте Комитаса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 8-ին ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ զինված հարձակում է տեղի ունեցել «ՊրոԿրեդիտԲանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, պարզվել է, որ նույն օրը ժամը 15:10-ին անհայտ անձը մուտք է գործել բանկ, ատրճանակի սպառնալիքով բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար և դիմել փախուստի: Նախնական տվյալներով` հափշտակվել է 1 300 000 ՀՀ դրամ և 16 000 ԱՄՆ դոլար գումար:

Банк Pro Credit на проспекте Комитаса - Sputnik Արմենիա
Զինված հարձակում «Պրոկրեդիտ» բանկի վրա
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակությունը` առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, կրելը):

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

Լրահոս
0