ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Sputnik Արմենիա միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը դեկտեմբերի 1-ից գործարկել են Sputnik-ի հայերեն ռադիոհեռարձակումը` նորացված ձևաչափով։
Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիրն ու հաղորդավարները խոսել են նոր եթերաշրջանի մեկնարկի, «Sputnik-Արմենիա» պորտալի նոր ձևաչափի, հաղորդավարների և հեղինակների նորացված կազմի մասին։
Հաղորդման ընթացքում ներկայացվում է Sputnik գործակալության աշխարհասփյուռ գործունեությունը, առաքելությունն ու նախագծերը։
Ովքեր չեն կարողացել հաղորդումը դիտել ուղիղ եթերում, կարող են տեսանյութից տեղեկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մուլտիմեդիոն ռեսուրսը և որն է լինելու Sputnik-ի դերն ու նշանակությունը հայկական լրատվական դաշտում։