00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անգելա Մերկել. «Տարվա մարդ» կամ «Ազատ աշխարհի կանցլեր»

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցСовместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель
Совместная пресс-конференция президента РФ В.Путина и канцлера Германии А.Меркель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Time ամսագիրն ամեն տարի դեկտեմբերին «Տարվա մարդ» է ընտրում` սկսած 1927 թվականից

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկյան Time ամսագիրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է «Տարվա մարդ»: Անգելա Մերկելի կայացման պատմությունը` Արևելյան Գերմանիայի լյութերական հոգևորականի աղջկանից մինչև ողջ աշխարհամասի դե ֆակտո առաջնորդ Time ամսագիրը ներկայացրել է «Ազատ աշխարհի կանցլեր» հոդվածում։ «Տարվա մարդ» ամսագիրն ընտրում է մի մարդու, ով անցնող տարում ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի իրադարձությունների վրա լավ կամ վատ իմաստով։ Time ամսագրի վարկածով` «Տարվա մարդուն» հայտարարել են Today շոուի առավոտյան եթերի ժամանակ, որը հեռարձակվում է NBC հեռուստաալիքով։

Ընդ որում, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը հայտնել է, որ դեռ չգիտի, թե կոնկրետ ինչի համար է Time ամսագիրը կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել «Տարվա մարդ»։ Բացի Մերկելից, «Տարվա մարդ» կոչման համար պայքարում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ՌԴ–ում արգելված «Իսլամական պետություն» (արաբական տարբերակով` ԴԱԻՇ) ահաբեկչական խմբի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, ինչպես նաև Black Lives Matter կազմակերպության ակտիվիստները, ովքեր պայքարում են աֆրոամերիկացիների իրավունքների համար։

Հաղթանակ տարած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնվել է հավակնորդների ցուցակում, որովհետև տարվա ընթացքում միշտ եղել է աշխարհի քաղաքական և տնտեսական իրադարձությունների կենտրոնում, սակայն այդ թվում մեծ քննադատության ենթարկվել` փախստականների հետ կապված ճգնաժամի պատճառով։

Time  ամսագրի վարկածով «Տարվա մարդուն» ամեն տարի դեկտեմբերին որոշում է հրատարակության գլխավոր խմբագիրը` սկսած 1927 թվականից։ Մինչև 1950 թվականը անվանակարգին արժանացել են կոնկրետ դեմքեր, սակայն հետագայում կոչմանն արժանացել են նաև հավաքական կերպարներ։ 2014 թվականին «Տարվա մարդ» կոչմանն արժանացան այն մարդիկ, ովքեր հոգ էին տանում կյանքի համար վտանգավոր Էբոլա (The Ebola Fighters) վիրուսով հիվանդների համար։

Լրահոս
0