Հայաստանում ձյան և մերկասառույցի պատճառով ավելի քան 40 ավտոմեքենա է արգելափակվել

© Sputnik / Артур Гутман / Անցնել մեդիապահոցСнегопад в Новосибирской области парализовал движение на трассах
Снегопад в Новосибирской области парализовал движение на трассах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արագածոտնի և Լոռու մարզերում փրկարարները դեկտեմբերի 9-ին ավելի քան չորս տասնյակ ավտոմեքենա են դուրս բերել ձյան և մերկասառույցի արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արագածոտնի և Լոռու մարզերում փրկարարները դեկտեմբերի 9-ին ավելի քան չորս տասնյակ ավտոմեքենա են դուրս բերել ձյան և մերկասառույցի արգելափակումից, հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Մասնավորապես, Արագածոտնի մարզում 17 ավտոմեքենա ձյան շերտում արգելափակվել է Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին, 4 ավտոմեքենա` Ապարան-Եղիպատրուշ ավտոճանապարհին, բոլոր մեքենաները դուրս են բերվել փրկարարների կողմից: Լոռու մարզի Շահումյան գյուղում էլ հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Снегопад в Новосибирской области парализовал движение на трассах - Sputnik Արմենիա
Հայաստանում փրկարարները մոտ 70 ավտոմեքենա են դուրս բերել «ձյան գերությունից»
Իսկ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ոչ թե ձյան, այլ մերկասառույցի պատճառով։ Այստեղ հրշեջ-փրկարարների և «Ապարանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 20 բեռնատար ավտոմեքենա:

Լրահոս
0