00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրաքվե. կանխատեսված անորոշություն

Բաժանորդագրվել
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի համար ամփոփում է հանրաքվեի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ընտրողները հավանություն տվեցին սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Սակայն ընտրության մասնակցության ցածր մակարդակը, ինչպես նաև քվեարկողների (որոնցից շատերը բացակայում են երկրից) ցուցակների հետ կապված հնարավոր «գործողությունները» ժողովրդի կամարտահայտման իրական պատկերի հետ կապված լրացուցիչ հարցեր են առաջացնում ։

Նախնական պաշտոնական տվյալների համաձայն, ընտրողների ցուցակում ներառված 2 567 047 քաղաքացուց քվեարկելու էր եկել 1 303 466 մարդ (50,51%)։ Ընդ որում սահմանադրական բարեփոխումներին հավանություն է տվել 825 851 մարդ (63,35%), այն դեպքում, երբ դեմ քվեարկողների թիվը կազմել է 421 600 մարդ (32,35%)։ Անվավեր քվեաթերթիկների քանակը գերազանցել է 53 հազարը։
«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման առաջնորդ Արթուր Բաղդասարյանի խոսքով` մասնակցության ոչ բարձր ցուցանիշը և բարեփոխումներին աջակցող ոչ համոզիչ արդյունքը նշանակում է, որ բնակչության զգալի մասը հավանություն չի տալիս այս բարեփոխումներին, և չներկայանալու փաստը վկայում է, որ նրանք դեմ են այդ բարեփոխումներին։

Միաժամանակ Երևանում ցույցերի ակտիվությունը չի նվազում, ընդ որում քաղաքացիների մի մասի քաղաքական զայրույթն ավելանում է երկրի բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով։ Մարդկանց համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դեպի լավը ազդելու նոր Սահմանադրությունը, ինչպես է իրենց առօրյա կյանքը լավացնելու, որքանով է այն ի զորու կոտրել բացասական բարոյահոգեբանական տրամադրվածությունը, որը հասարակության մեջ առկա անտարբերության և միգրացիայի պատճառներից մեկն է։

Բայց պետք է նշել, որ իշխանությունը վերահսկում է իրավիճակը։
Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ Հայաստանի քաղաքական դաշտը բավականին մանրակրկիտ սելեկցիայի էր ենթարկվել, ինչի հետևանք էլ դարձավ գործողություների բացակայությունը ընդդիմության հատվածում։ Որոշ շարժումների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քվեարկության վերահսկումից փաստացի հրաժարվեցին։ Բողոքի այլընտրանքային առաջնորդներ չեն երևում, իսկ նրանք, որոնք կան, բավական սերտ ինտեգրված են տեղական քաղաքական միջավայրում։
Իշխանությունը, որը մեծ հույսեր ուներ դեկտեմբերի 6-ի ընտրությունների դրական ելքի կապակցությամբ, իր հերթին հիշում է Իտալիայի, Գերմանիայի և Իսրայելի փորձը և հայտարարում «դեպի լավ ապագա տանող պատուհանի», բոլոր մակարդակներում երկրի ժողովրդավարական կառավարման ձևերի կատարելագործման և կուսակցությունների դերի ու տեղի բարձրացման մասին։

Նշվածներից վերջինն, իհարկե, լրացուցիչ հետաքրքրություն կմտցնի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, որոնք արդեն նոր ձևաչափով են անցկացվելու։ Բացի արդեն հայտնի խաղացողներից, առաջին հերթին` Հանրապետական կուսակցությունից, «Բարգավաճ Հայաստանից» և Դաշնակցությունից, իրենց խոսքը կարող են ասել նաև համեմատաբար նոր ուժերը` օրինակ` ոչ խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այս առումով անհրաժեշտ է նշել հայ-ռուսական միջկուսակցական կապերի ամրապնդման կարևորությունը, ինչպես նաև համակարգված միջխորհրդարանական երկխոսությունը։

Սակայն Ռուսաստանի, ինչպես նաև Հայաստանի այլ արտաքին քաղաքական գործընկերների համար ոչ պակաս կարևոր է իշխանական իրավասությունների սպասվող վերաբաշխման հարցը «նախագահ — խորհրդարան —կառավարություն» պայմանական եռանակյունում։
Հիշեցնենք, որ Հայաստանը ամենևին էլ առաջին երկիրը չէ հետխորհրդային տարածքում, որտեղ մտցվել են «խորհրդարանական ժողովրդավարության» տարրեր, որոնց հետևանքները միանշանակ չեն լինում։ Կարող ենք այս առումով նշել հարևան Վրաստանի օրինակը, որտեղ կառավարման խորհրդարանական կարգն իրականություն դարձավ մի քանի տարի առաջ։

Օրերս Վրաստանի Հանրապետական կուսակցության համագումարին ելույթ ունենալիս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Իվլիան Խաինդրավան հայտարարեց. «Մենք ապրում և աշխատում ենք անորոշ Սահմանադրության պայմաններում, որտեղ ինստիտուցիոնալ անորոշությունը սրում են իշխանությունը պահողների միջև առկա անորոշ անձնական հարաբերությունները։ Մեր երկրում քաղաքական դաշտն աղտոտված է օտար բարդույթներով և վախերով, չարիքով, անիրազեկությամբ, և, բնականաբար, ավելորդ հավակնություններով»։ Խաինդրավան խոսել է նաև որոշումների կայացման անորոշ գործընթացի վերաբերյալ ինչպես գործող կոալիցիայի ներսում, այնպես էլ կառավարության. «Նախօրոք ոչ ոք չգիտի, թե որ հարցով ում է պատկանում վերջնական խոսքը, ով է այն անձը կամ որն է այն կառույցը, ձևաչափը, որտեղ այս կամ այն խնդիրը ստանում է իր վերջնական լուծումը»։
Արժե՞ արդյոք խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարևան երկրի հետ հակամարտություն մղող Հայաստանի համար նման դիրքն անցանկալի հետևանքներ կունենա։ «Չի լինի մեկը, որի մասին կկարողանանք ասել` նա է այն մարդը, որն այսօր ղեկավարում է Հայաստանը», — կարծում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Դա բավական զգայուն պահ է նաև ռուս-հայկական հարաբերությունների ապագայի համար. եթե այսօր այդ հարաբերությունները կառուցվում են նախագահների մակարդակով, ապա ապագայում չի կարելի բացառել, որ Ռուսաստանի նախագահի զրուցակիցների թիվը Երևանում կավելանա (վարչապետի, խորհրդարանի, իշխող կուսակցության ղեկավարի և ուրիշների հաշվին)` այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Որոշ հասարակական կազմակերպությունների` քվեարկության ընթացքի և նախապատրաստման քննադատական գնահատականների ֆոնին պետք է նշել ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հայտարարությունը, որը հավանություն է տվել երկրի սահմանադրության փոփոխությունը։
Փորձագետների գնահատականների մեջ կարելի է կարծիք լսել այն մասին, որ այդ մտահաղացման ոչ պակաս կարևոր գործոն է դարձել նաև այն, որ ներքին ուժերը ձգտում են Ռուսաստանի դաշնակից երկրին կառավարման ոչ այնքան արդյունավետ ձև պարտադրել (այդ թվում` երկկողմ ռուս-հայկական փոխհարաբերությունների հեռանկարների տեսանկյունից)։

Վերջին տարիներին և ամիսներին լարվածության աստիճանն ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ հարակից տարածքներում ավելացել է։ Ամեն դեպքում Հայաստանին սպասում են բարդ ժամանակներ, և առայժմ անհասկանալի է, թե նոր սահմանադրությունն ինչպես կնպաստի առկա խնդիրների լուծմանը։ Մնում է միայն հուսալ, որ հայկական իրավական դաշտի ձևակերպման գործընթացն առավելագույն չափ անցավ կլինի։
Պակաս կարևոր հարց չէ նաև այն, թե արդյո՞ք գոնե «կիսանախագահական» կառավարման տարրերին վերադառնալու մասին մտքերը ժամանակի ընթացքում չեն վերադառնա։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 

Լրահոս
0