00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան բանկերի միաձուլումը. սառույցը շարժվեց

© SzonaБанк
Банк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինեկոբանկը ՊրոԿրեդիտ Բանկի կլանումով բացեց Հայաստանում բանկերի խոշորացման գործընթացը։ Գործարքի մասին հայտարարվեց դեկտեմբերի 10–ին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի- Sputnik. Հայաստանում մեկնարկեց բանկային համակարգի օպտիմալացման գործընթացը։ Բանկերի խոշորացման գործընթացի մեկնարկը տրվեց ՊրոԿրեդիտ Բանկի կլանումով։

Ինեկոբանկի կողմից ՊրոԿրետիդ Բանկի բաժնետոմսերի 100 տոկոսը ձեռք բերելու մասին որոշումը հրապարակվեց այսօր` դեկտեմբերի 10-ին։
Գործարքը ֆինանսավորել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (մտնում է Համաշխարհային բանկի կառույցի մեջ)` Ինեկոբանկին տրամադրելով 200 մլն դոլար վարկ։ Դրանով հանդերձ ՄՖԿ-ն առաջին անգամ կնպաստի բանկային հատվածի մեծացմանը, ինչպես նաև կխթանի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը։
Ինեկոբանկի գործադիր տնօրեն Տարոն Գանջալյանը հայտարարեց լրագրողներին, որ միաձուլումից հետո բանկն առաջատար տեղերից մեկը կզբաղեցնի փոքր և միջին բիզնեսի ոլորտում։

Բանկի նվազագույն ընդհանուր կապիտալների նորմատիվը վեց անգամ բարձրացնելու որոշումն ընդունել է Կենտրոնական բանկը 2014թ.-ի դեկտեմբերի 30-ին։
Այսպիսով, հայտարարվեց բանկային համակարգի համախմբման անհրաժեշտության մասին։ Կանոնները ուժի մեջ կմտնեն 2017թ.-ի հունվարի 1-ից։
Sputnik Արմենիա պորտալը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն փորձագետներն այս գործարքի վերաբերյալ, ըստ նրանց` գործարքն ի՞նչ ազդեցություն կունենա ֆինանսաբանկային համակարգի վրա։

Տնտեսական գիտությունների թեկնածու Վիլեն Խաչատրյանի խոսքով` խոշորացման գործընթաց սկսելու փաստից բացի, հետաքրքիր է նաև այն, որ անհրաժեշտ գումարը հատկացրել է ՀԲ-ն, նշանակում է` Համաշխարհային բանկը շահագրգռված է այս հարցում։

«Եթե մենք դիտարկենք երկրի արտաքին պարտքը, ապա դա կազմում են հիմնականում վարկերը, որոնք տրամադրել են Համաշխարհային բանկը և դրա կազմի մեջ մտնող զարգացման տարբեր գործակալությունները։ Իսկ այդ վարկերը վերջին հաշվով հասնում են հասարակ մարդկանց հենց երկրի բանկային համակարգի միջոցով։ Հետևաբար խոշոր բանկերը վերահսկելը և այդ ծրագրերը դրանց միջոցով իրականացնելն ավելի հեշտ է։ Կարծում եմ, որ խոշոր բանկերի ֆինանսավորումն ուղղված է հենց դրան»,- ասաց տնտեսագետը։

Մյուս կողմից, նրա խոսքով, եթե համեմատենք բանկերի ստացած վարկերի չափը նրանց տրամադրած վարկերի չափի հետ, ապա կարելի է տեսնել, որ հոկտեմբերին վերցվել է 30 մլրդ դրամ, հատկացվել` ընդամենը 4 միլիարդը։

«Նշանակում է` բանկային համակարգը վարկերի հաշվին է լուծում իր ներքին խնդիրները։ Բանկային համակարգում կան խնդիրներ, և մեծացման օգնությամբ փորձ է արվում որոշել այն բանկերի ճակատագիրը, որոնք շահույթ չեն ստանում»,- նշեց փորձագետը։
Այլ կարծիքի է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով` ՀԲ-ն այդպիսով խթանում է հայկական բանկային ներդրումային վարկերի տրամադրումը։

«Հայկական բանկերը հիմնականում չեն տրամադրում ներդրումային բնույթի վարկեր, որոնք կուղղորդվեին տնտեսության իրական հատվածի զարգացմանը։ Այսօրվա դրությամբ վարկավորման ընդհանուր կառուցվածքում առյուծի բաժինը զբաղեցնում են առևտրային գործունեությանն ուղղված վարկերը։ Համաշխարհային բանկը, բանկային համակարգին տրամադրելով նման գումարներ, ամենայն հավանականությամբ, պայման է դնում, որի համաձայն այդ 20 միլիոն դոլարը պետք է ուղղորդվի իրական հատվածի վարկերին»,- ասաց Բոստանջյանը։

Տնտեսագետը նշում է, որ թեև Հայաստանն արդեն 25 տարի է` գտնվում է ազատ շուկայական հարաբերությունների ոլորտում, այնուհանդերձ ներդրումային քաղաքականություն որպես այդպիսին չկա։

«Դա տեսնում են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում` Համաշխարհային բանկը»,- ասաց Բոստանջյանը։

2015թ.-ի երրորդ եռամսյակի տվյալով` Հայաստանում գործում է 8 կազմակերպություն և 21 բանկ, որոնք տրամադրում են ներդրումային ծառայություններ։

 

Լրահոս
0