00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդու իրավունքները կամ առանց իրավունքի մարդիկ

Բաժանորդագրվել
Այսօր Մարդու իրավունքների օրն է` միջազգային տոն, որը ՄԱԿ–ի գլխավոր վեհաժողովի առաջարկով նշվում է դեկտեմբերի 10–ին

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի-Sputnik, Անի Լիպարիտյան. Սովորաբար Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը խոսում են մարդու իրավունքների առկայության և պաշտպանության մասին, հիշում են օմբուդսմենին, կարևորում նրա դերը` մարդու իրավունքների պաշտպանության գործում։ Այս համատեքստում թերևս տեղին է հիշել նաև վարորդներին։

Բոլոր վարորդները հիանալի գիտեն, որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը տուգանվում է, և ամենավատ տարբերակը վարորդական իրավունքից զրկվելն է։ Sputnik Արմենիան մի քանի պատմություն է ներկայացնում վարորդների մասին։

Պատմություն առաջին

«Ընկերներով քեֆ էինք անում, հետո ես ու ընկերս որոշեցինք տուն գնալ»,- պատմում է Արթուրը։
«Օրն այնքան էլ բարեհաջող չէր, որովհետև ես քանդեցի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի միջնորմները։
Հետո ես պետք է տուգանք վճարեի «պետությանը հասցրած» վնասի համար։ Դրանից հետո ինձ կտրոն և այլ թղթեր տվեցին, որպեսզի վճարեմ խախտում կատարելու համար։ Գնացի Ճանապարհային ոստիկանության վարչություն։ Ես, իհարկե, իսկույն գլխի ընկա, որ պետք է «հնարավոր ամեն ինչ» անեմ` փաստաթղթերս վերադարձնելու համար։ Արդյունքում ինձ վերադարձրին վարորդական իրավունքի գրքույկը»։

Լեզուդ ատամների տակ պահիր

Քնարիկը հիշում է, թե ոստիկաններն ինչպես են կանգնեցրել կոնյակի գործարանի աշխատակցին։ Նա ներկայացել է, սկսել է պատմել այն մասին, թե ինչ է աշխատում և որտեղ, իսկ հետո…

— Ես լուրջ մարդ եմ։ Իմ փաստաթղթերը մնացել են ուրիշ մեքենայի մեջ, հիմա կբերեն։
— Լավ,- պատասխանել է ՃՈ աշխատակիցը։
— Մենք միջոցառում ունեինք`կոնյակի համտես, կարևոր հյուրեր կային։ Հետո մենք սկսեցինք կոնյակի տարբեր տեսակներ փորձել,- անմեղ պատմել է Արտավազդը, իսկ ՃՈ աշխատակցի աչքերը «խախտողի» ամեն խոսքի հետ ավելի են լայնացել։
— Այսինքն Դուք նաև հարբա՞ծ եք,- հետաքրքրվել է ոստիկանը, որը նույնիսկ չի էլ կասկածել, որ վարորդը հարբած է։

Արտավազդն էլ այսպես է զրկվել վարորդական իրավունքից։

Հանուն եղբոր

Սերգեյն էլ հետևյալ պատմությունը պատմեց. «Այդ օրը «քեֆս մի քիչ լավ էր»։ Եղբորս ավարտական երեկոն էր, ես գնացել էի նրան շնորհավորելու։ Որոշեցի, որ մեքենայով ման կտամ նրան ու ընկերներին և նույնիսկ թույլ կտամ, որ նա նստի ղեկի դիմաց։ Ամենահետաքրքիր պահին ինձ կանգնեցրեց ՃՈ աշխատակիցը, պահանջեց փաստաթղթերս, որոնք ինձ մոտ չէին։ Ես նրա հետ գնացի բաժանմունք, որտեղ ինձ ստուգեցին, և ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Ճիշտ է` ընդամենը երկու բաժակ շամպայն էի խմել։ Դե, իհարկե, ստիպված էի իրավապահ մարմինների աշխատակիցների հետ գնալ տուգանային հրապարակ»։

Քեֆս «միլիոն» էր

Վերջերս վարորդական իրավունքից զրկել են հայտնի կատակերգուներից մեկին։ Ինչպես Sputnik Արմենիա պորտալին պատմեց «հետաքրքիր միջադեպի» ականատեսը, հարբած դերասանը երկար փորձել է ապացուցել ոստիկաններին, որ «նրանց շատ է սիրում»։

— Բարև Ձեզ, մի՞թե չճանաչեցիք մեզ,- ասել է երիտասարդը ոստիկանին։
— Ես Ձեզ ճանաչեցի,- չոր պատասխանել է ոստիկանը։
— Դե, մենք միջոցառում ունեինք, հավաքվել էինք ընկերներով, մի քիչ խմել։ Մեզ կարելի է։
— Ոչ, չի կարելի հարբած ղեկին նստել։ Ներկայացրեք փաստաթղթերը։

Դերասանը ներկայացրել է փաստաթղթերը` պնդելով, որ ամեն դեպքում իրեն կարելի է խմել, և արժանի պատասխան ստացել ՃՈ աշխատակցից։
— Ցույց տվեք ինձ երկրի սահմանադրությունում թեկուզ մեկ հոդված, որտեղ գրված է դերասանների և հայտնի մարդկանց` հարբած ղեկին նստելու իրավունքի մասին։
Դերասանը, որի մոտ հարբածության երկրորդ աստիճան են բացահայտել, արդյունքում զրկվել է իրավունքից։ Իհարկե` վարորդական…

 

Լրահոս
0