Հայտնի է «Եվրատեսիլ 2016»–ի ռուս մասնակցի անունը

© WikipediaЕвровидение
Евровидение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2016 թվականին Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը։ 2015 թվականին Ռուսաստանը ներկայացրել է Պոլինա Գագարինան և երկրորդ տեղը զբաղեցրել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի- Sputnik. Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ 2016թ.-ին կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում ինքն է ներկայացնելու Ռուսաստանը։

«Ուրախ եմ, որ ներկայացնելու եմ Ռուսաստանը «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում, որը տեղի է ունենալու մայիսին Շվեդիայում»,- գրել է նա Instagram-ի իր էջում։

Սերգեյ Լազարևը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Ռուսաստանն այդ մրցույթում ներկայացնելը։

Հիշեցնենք, որ Հայաստանը մրցույթում կներկայացնի Իվետա Մուկուչյանը։

Լրահոս
0