00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
09:05
5 ր
Թաթուլ Մանասերյան
Այդ ամենը ՀՀ գործընկերների մոտ անխուսափելիորեն առաջացրել է բացասական սպասումներ.Մանասերյան
09:11
9 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
09:21
4 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:37
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Հայկ Խալաթյան
Վերջին տարիներին ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամը խորանում ու լրջանում է.Խալաթյան
11:08
5 ր
Վարդան Ոկանյան
Իրանի հետ չհամագործակցելը ուղղակի վնասում է Հայաստանի կենսական շահերին.Ոսկանյան
11:14
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ռուստամ Բադասյան
Պետեկամուտների կոմիտեն կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին, օրենսդրական փոփոխություններ կարվեն․Բադասյան
14:07
10 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արմեն Գրիգորյան
«Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի տարբերակը․Գրիգորյան
17:07
11 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մեր աններելի բացթողումը. չզգացինք, թե ինչպես վերափոխվեցին տարածաշրջանն ու Ադրբեջանը
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Հայկազ Ֆանյան
ՀՀ-ի 2024թ.-ի տնտեսակա աճի մասին Համաշխարհային բանկի զուսպ գնահատականներն ավելի իրատեսական են թվում.Ֆանյան
19:18
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի՞ մասին են խոսում տաքսիստները. կյանքի գինը

© Sputnik / Asatur YesayantsВодитель такси. Ереван
Водитель такси. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամեն անգամ տաքսի նստելն ակամա ծանոթության սկիզբ է դառնում։ Մեքենայի հաշվիչի հաշված կիլոմետրերի քանակից է կախված, թե որքան մանրամասն կծանոթանաս վարորդի կենսագրությանն ու աշխարհայացքին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի- Sputnik. Տնից դուրս վազեցի առավոտյան։ Տեղ-տեղ մերկասառույց էր, վախվորած նայելով սառցապատ ասֆալտին` մոտեցա կանգառին։

Ծայրամասից մինչև Հյուսիսային պողոտա լավագույն դեպքում հասնում ես 40 րոպեում, իսկ ժամացույցը հիշեցնում էր, որ մնացել է ընդամենը 20 րոպե։ Մեքենայում հաշվիչ չկար, պայմանավորվեցի, թե որքան եմ վճարելու, ու ճանապարհ ընկանք։ 20 րոպե լռությունից հետո վարորդի նայեց հայելու մեջ ու հարցրեց.

— Իմացա՞ր «Լամբադա» կամրջի վրա տեղի ունեցած վթարի մասին։

— Ոչ, զոհեր կա՞ն։

— Հա։ Մի աղջիկ է մահացել, շատ ափսոս… ես էլ նրա տարիքի աղջիկ ունեմ։ Վարորդական իրավունք են ստանում, շատ հաճախ չեն ստանում` առնում են, ու ի՞նչ։ Քշել չգիտեն։ Արդյունքում անմեղ մարդիկ են մահանում։ Այդ աղջիկն ի՞նչ մեղք ուներ, որ ուրիշի պատճառով մահացավ։ Նա՞ էր կյանք տվել աղջկան, որ խլեց… Տաքսիստն էր մեղավոր, հետևից հարվածել էր նրա մեքենային։ Էխ… Ես մի քանի անգամ աշխատանքի եմ տարել մեր հարևանի աղջկան։ Որոշ ժամանակ անց նա սկսել ուրիշ տաքսուց օգտվել։ Ես երկար էի մտածում` ինչու՞, կարծես թե նորմալ եմ քշում և մեքենաս էլ միշտ մաքուր է։ Արդյունքում դադարեցի գլուխ կոտրել այդ թեմայի վրա։
Եվ ահա մի անգամ, երբ իմ տաքսին նստեց հարևանուհիս` այդ աղջկա մայրը, նա ինձ ասաց. «Գրիգոր, աղջիկս էլ աշխատանքի չի գնում քեզ հետ, ասում է, որ շատ դանդաղ ես քշում, ու նա միշտ ուշանում է»։  Քմծիծաղ տվեցի, բայց ոչինչ չպատասխանեցի. բոլորին չես բացատրի պարզ ճշմարտությունները։

Ես դանդաղ չեմ քշում, ուղղակի երբեք չեմ գերազանցում նախատեսված արագությունը։ Ինքներդ դատեք` որն է ավելի լավ. վտանգել ուրիշների կյանքը, թե՞ պահպանել երթևեկության կանոններն ու ապահով տեղ հասնել։

Միշտ չէ, որ տաքսի եմ քշել, 1990-ականների վերջին մեծ բեռնատարով հայկական գինիներ եմ տարել Ռուսաստանի քաղաքներ։ Բայց մեքենայի ղեկի դիմաց նստելուց առաջ երկար եմ սովորել։

Հիմա 70-80 հազար դրամ փող են տալիս, վարորդական իրավունք են ձեռք բերում, ստանում տաքսու բանալին ու ուրիշների կյանքի պատասխանատվությունը…

Բայց աղջիկն ափսոս էր։

Այսօր աղջիկները քաղաքում 100 անգամ ավելի լավ են վարում, քան տղաները։ Գիտե՞ս ինչու, որովհետև աղջիկները վախենում են և դանդաղ են քշում։ Դա շատ կարևոր է, որպեսզի վարորդը միշտ զգոն լինի։

Մեր մասնագիտությունն այսօր է գնահատվում, որովհետև զանգվածային է դարձել։ Նախկինում ցանկացած տաքսու վարորդ ամեն օր վաստակում էր 25 ռուբլի։ Դու կարող ես չիմանալ, բայց այն ժամանակվա 25 ռուբլին հավասար էր այսօրվա 90 000 դրամին։ Բոլորը կարգին տներ ունեին։ Իսկ այսօր… էխ…

20 րոպեում հասանք Հյուսիսային պողոտա։ Դուրս գալուց առաջ տաքսիստն ինձ հաճելի օր մաղթեց, շնորհակալություն հայտնեց և ասաց` զգույշ եղիր։

 

Լրահոս
0