Ֆինլանդիայի տարածք անհայտ ուղղաթիռ է ներխուժել

© Sputnik / Марк Агнор /  / Անցնել մեդիապահոցЛетные испытания арктического вертолета Ми-8АМТШ-ВА на Улан-Удэнском авиационном заводе
Летные испытания арктического вертолета Ми-8АМТШ-ВА на Улан-Удэнском авиационном заводе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ուղղաթիռը Ֆինլանդիայի օդային տարածքում գտնվել է վեց րոպե, նշում են ֆինն սահմանապահները։ Ուղղաթիռի անձնակազմը չի պատասխանել զինվորականների հարցումներին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի- Sputnik. Ֆիննական սահմանային ծառայությունը հայտնել, որ Ռուսաստանի կողմից անհայտ ուղղաթիռ է խախտել երկրի օդային տարածքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Yle հեռուստառադիոընկերությանը։

Սահմանապահների տվյալով` ուղղաթիռը շուրջ 9 կիլոմետր ներխուժել է Ֆինլանդիայի տարածք։ Ֆիննական ռազմաօդային ուժերը մի քանի անգամ նախազգուշացրել են անձնակազմին, որ խախտել է օդային տարածքը, որից հետո ուղղաթիռը վերադարձել է Ռուսաստանի տարածք։
Ուղղաթիռը վեց րոպե մնացել է Ֆինլանդիայի օդային տարածքում, նշում է հեռուստաալիքը։

Լրահոս
0