Փորձագետ. «Իսլամական պետության» խնդիրն արդիական է ողջ Կովկասի համար

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցБойцы САА в пригороде Дамаска Дарайе
Бойцы САА в пригороде Дамаска Дарайе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ահաբեկիչների շարքում 86 պետության վարձկաններ կան։ Հետխորհրդային երկրները բացառություն չեն։ Մեծանում է վտանգը, որ խմբավորման գրոհայինները կարող են ներթափանցել հարևան երկրներ և տարածաշրջաններ` Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Կովկաս, Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի- Sputnik. «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) խնդիրը դիպչել է նաև կովկասյան տարածաշրջանին, ներառյալ Վրաստանը, ուրբաթ «Անվտանգությունը կովկասյան տարածաշրջանում. «Իսլամական պեութան» գործոնը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում ասաց Իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ապխաիձեն։

Փորձագետի խոսքով` այդ խնդիրը դիպչել է ինչպես Վրաստանին, այնպես էլ ողջ տարածաշրջանին։ «»Իսլամական պետությունը» փորձում է հիմնվել Վրաստանի տարածքում և դրա համար նախադրյալ կան։ Վրաստանից շուրջ 500-600 մարդ է կռվում ԻՊ-ում և այլ ահաբեկչական խմբավորումներում։ Նրանք բոլորն արմատական իսլամի կողմնակիցներ են։ Վրացական հակահետախուզության ղեկավարությունն առնչություն է ունեցել նրանց նախապատրաստությանը։ Նրանցից շատերը մինչև հիմա աշխատում են երկրի պետական կառույցներում։ Նրանց աջակցում են արևմտյան հատուկ ծառայությունները։ Իշխանափոխությունից հետո իսլամիստները ստիպված են հեռանալ Սիրիա և իրենց գործունեությունը շարունակել այնտեղ»,- ասաց նա։

Ապխաիձեն նշեց, որ նրանք վերադարձի մի քանի ուղի ունեն։

«Ադրբեջանի տարածքով, լեռներով, սահմանն այնտեղ շատ վատ է վերահսկվում։ Վերադարձը հնարավոր է նաև Թուրքիայի տարածքով կամ ամենավտանգավոր ուղիով` արևմտյան հատուկ ծառայությունների միջոցով, որոնք կստիպեն վրացական իշխանություններին ետ ընդունել նրանց»,- ասաց նա։
Փորձագետը նշեց, որ իսլամիստների հետ բոլոր կապերը հատվում են Վրաստանում ամերիկյան դեսպանատանը։

 

Լրահոս
0