00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում սրվում է

© Sputnik / Асатур ЕсаянцЭксперты Арман Бошян, Сергей Шакарянц и Айк Бабуханян
Эксперты Арман Бошян, Сергей Шакарянц и Айк Бабуханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ փորձագետներն իրենց կարծիքներն են ներկայացրել այն մարտահրավերների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ներկայացնում է ահաբեկչությունը «Մեծ Կովկասի» տարածաշրջանի համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լրջորեն սրվում է, ուրբաթ Sputnik  Արմենիա մամուլի կենտրոնում «Անվտանգությունը կովկասյան տարածաշրջանում. «Իսլամական պետության» գործոնը» Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։

Նրա խոսքով` սրումը տարածաշրջանում կարող է կապված լինել ռուս–թուրքական հարաբերությունների հետ։


«Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն ապահով պաշտպանված է, ռուսական կայանը ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի երաշխավորն է։ Մյուս կողմից, գոյություն ունի սրում հայ–ադրբեջանական սահմանին։ Այդ փաստը մեզ շատ է մտահոգում, առավել ևս, երբ մենք նայում ենք ընդհանուր պատկերը», – ասաց Բաբուխանյանը։


Նա նշեց, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության մեջ իր հարևանի հետ, և Ադրբեջանը, որը Թուրքիայի դաշնակիցն է, նույնպես դարձել է սրման մասնակից։ Պատգամավորը ենթադրում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը` որպես դաշնակիցներ, պետք է համախմբեն ուժերը, որպեսզի բացասական զարգացումից խուսափեն ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։

Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանն իր կողմից ասաց, որ համացանցում խուճապ է առաջացել, ինչը տեղեկատվական ահաբեկչություն է։

«Թուրքիան չի էլ թաքցնում, որ պատրաստվում է օկուպացնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի տարածքները։ Դրա համար ռազմական հակակշիռ պետք է ստեղծվի Թուրքիայի շուրջ։ Դա Ռուսաստանի ներկայությունն է Սիրիայում, Ղրիմի զորքերը, Հայաստանի կայանը, հնարավոր է` նաև Իրաքում», – ասաց Բոշյանը։

Նա ՀԱՊԿ–ին կոչ արեց մասնակցել ԴԱԻՇ–ի դեմ պատերազմին` նշելով Կազմակերպության ներսում քաղաքական միասնության անհրաժեշտությունը։

Ընդ որում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ ահաբեկչության հետ կապված իրավիճակը բավական ծանոթ է Հայաստանին, քանի որ ահաբեկչության առաջին նշանները եղել են Լեռնային Ղարաբաղում։


«Այնտեղ ահաբեկիչներ կային, ովքեր հետագայում ներթափանցեցին տարբեր խմբավորումներ։ Էլ չասած Բասաևի մասին, ով Ղարաբաղում կռվել է սաուդյան փողերով», – ասաց Շաքարյանցը։


Նա նշեց, որ հիմնական վտանգը Թուրքիայից է բխում, այլ ոչ թե ԻՊ–ից։ «Նրանք ոչ միայն ահաբեկիչներին իրենց տարածք են թողնում, այլև ակտիվորեն աջակցում են նրանց», – ասաց Շաքարյանցը։

Լրահոս
0