00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թղթե վրաններ՝ Ազատության հրապարակում

© Sputnik / Асатур ЕсаянцМитинг оппозиционных сил на площади Свободы
Митинг оппозиционных сил на площади Свободы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարները փոքրիկ թղթե վրաններ էին տեղադրել Ազատության հրապարակում ու իրենց բողոքն էին արտահայտում ոստիկանության դեմ, որն արգելում է իսկական վրաններ տեղադրել հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 11-ին «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի հերթական հավաքը տարբերվում էր նախորդներից. ցուցարարները «վրան» գրությամբ բազմաթիվ փոքրիկ վրաններ էին շարել Ազատության հրապարակում։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկար էր խոսում։ Նյարդային շարժումներով, սակայն կոկիկ հագնված մի տատիկ անդադար փորձում էր մոտենալ նրան։ «Ի՞նչ է խոսում, ինչքա՞ն կարելի է… Ինքը հասկանու՞մ է, թե ինչ է խոսում…», – կրկնում էր նա։

© Sputnik / Асатур ЕсаянцԸնդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում
Митинг оппозиционных сил на площади Свободы - Sputnik Արմենիա
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում


Հովհաննիսյանն այդ ընթացքում շարունակում էր խոսել Հայաստանի մարզերում ժողովրդի հետ ունեցած հանդիպումների մասին։ Մաշված կիսամուշտակով մի ծերունի բեմի առջև այս ու այն կողմ էր գնում` քթի տակ կամաց ասելով` պարզ է: Անհասկանալի էր՝ Հովհաննիսյանի ասածների՞ն էր պատասխանում, թե՞ ինքն իր հետ էր խոսում։

© Sputnik / Asatur YesayantsԸնդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում
Митинг оппозиционных сил на площади Свободы. Раффи Ованнисян - Sputnik Արմենիա
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում


Առաջին շարքում կանգնածները կլանված լսում էին, ինչպես միշտ, մերթընդմերթ ձայնակցելով առաջնորդների կոչերին։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մերթ մոտենում էր բեմին, մերթ` հեռանում։

«Ի՞նչ է պատահել, ընկեր Օսիպյան», – ցուցադրաբար նրան դիմեց կորացած տարեց կինն ու կողքով անցավ` չսպասելով պատասխանի։

Ցուցարարներից մեկն առույգ ու մտերմաբար ասաց ոստիկանին (որը բացարձակ զրույցի չէր տրամադրված). «Հը՞, ի՞նչ, հանրաքվեից հետո էլ Սերժը (Սարգսյան) նախագահ չի՞ լինելու»։

«Չգիտեմ», – ուսերը թոթվեց ոստիկանը։

«Բայց դու իրավաբան ես, պետք է իմանաս», – պնդեց ցուցարարը։

«Ես իրավաբան չեմ, ես ոստիկան եմ», – փորձեց խույս տալ ոստիկանը։

Այդ պահին բեմից լսվեց Հովհաննիսյանի ձայնը. «Մենք կլինենք Եղեգնաձորում, Սիսիանում, Կապանում…»։

© Sputnik / Asatur YesayantsԸնդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում
Митинг оппозиционных сил на площади Свободы. Раффи Ованнисян выступает с речью - Sputnik Արմենիա
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում


Բեմի մոտ կանգնած ոստիկանների հետևում «Free political prisoners» գրությունով պաստառներ հայտնվեցին։ Ոստիկանության աշխատակիցները, տեսնելով, որ դրանք հատուկ իրենց գլխավերևում են պահում, դեմքերը խոժոռեցին ու մի կողմ քաշվեցին։

Խորքում մարդիկ կանգնած էին երեք–չորս հոգով և զրուցում էին. ով՝ հանրահավաքից, ով` ընտրություններից, ով էլ` անձնական խնդիրներից։

Քիչ այն կողմ արևածաղիկ էին վաճառում։ Ապրանքը լավ էր սպառվում, համենայն դեպս` շատերի ձեռքում արևածաղիկ կար։ Տարիների հոգնածությունը դեմքին խարանած ծեր կնոջ առևտուրը բավականին լավ է առաջ գնում. եթե կա ցույց, ուրեմն գնորդ էլ կա։ Սակայն նրա ձայնը հոգնած է ու կարեկցող։

«Մեղք եք, մեղք», – ցավով ասում է նա` դիմելով հավաքվածներին ու բեմում կանգնածներին։

© Sputnik / Асатур ЕсаянцԸնդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում
Митинг оппозиционных сил на площади Свободы - Sputnik Արմենիա
Ընդդիմության հանրահավաքն Ազատության հրապարակում
Լրահոս
0