00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանկային պատերազմ Հայաստանի սահմանի՞ն

© Sputnik / Кирилл Брага / Անցնել մեդիապահոցТанки, военные учения
Танки, военные учения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չմոռանանք, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանն այսօր Հայրենական մեծ պատերազմի հերոս մարշալ Բաբաջանյանի հետնորդներն են պաշտպանում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում կարծես թե նոր զարգացումներ են սպասվում: Ավելի կոնկրետ` տանկերի պատերազմ։ Դա նշանակում է, որ պաշտոնական Բաքուն առճակատման սրման  հերթական փուլին է անցել: Մի քիչ էլ, ու միջազգային հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ 1994 թվականին կնքված զինադադարը չեղյալ է հայտարարվում: Նման զարգացումներն անչափ ձեռնտու են հենց Թուրքիային, ու անթույլատրելի են Ռուսաստանի Դաշնության համար:

Բաքուն ղարաբաղյան շփման գծում իրեն հիմա դրսևորում է այնպես, ինչպես  Թուրքիայի վարչապետ Չավուշօղլուի միջոցով օվկիանոսի այն կողմում գտնվող   «ղեկավարներն» են հուշում: Ու թուրք վարչապետի այցից հետո Ադրբեջանը որևէ պաշտոնական հայտարարություն այդպես էլ չարեց: Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չավուշօղլուն բացեիբաց հայտարարեց, թե պաշտոնական Անկարան Ադրբեջանին օգնելու է Արցախյան ճակատում ակտիվանալ և իբրև թե կարողանալու է նույնիսկ վերադարձնել վիճելի տարածքները: Սակայն հիմա արդեն ակնհայտ է, որ թուրքերի թելադրանքը Բաքուն ականջին օղ է արել ու, ըստ երևույթին, հենց այդպես էլ վարվելու է:

Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանը որևէ ռազմատենչ հայտարարություն Չավուշօղլուի այցից հետո այդպես էլ չհնչեցրեց, միայն Ռուսաստանի առկայությամբ է բացատրվում: Տիպիկ թուրքական քաղաքականություն: Կարծես թե պաշտոնապես Բաքուն Թուրքիայի կոչերին չարձագանքեց ու չցանկացավ տարածաշրջանում իրավիճակը սրել, քանի որ դա կնշանակեր Կրեմլի շահերին դեմ գնալ: Սակայն հիմա արդեն երևում է, որ շփման գծում իրավիճակը ծայրաստիճան սրելու` թուրքերի խնդրանքը Բաքուն հաշվի է առել ու համապատասխան կերպ է իրեն դրսևորում:

Իրականում նման մի բան այս տարվա սկզբին տեղի ունեցավ, երբ Հայաստանը միջազգային հանրությանը տեղյակ պահեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին իր դիվանագիտական բոլոր լծակներն օգտագործելու է, որպեսզի ակտիվացնի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Մեծ եղեռնի պաշտոնական ճանաչման գործընթացը: Հենց այդ ժամանակ էր, որ պաշտոնական Անկարան նախ` Գալիպոլիի ճակատամարտի օրը որոշեց նշել, երկրորդ` հայ–ադրբեջանական սահմանին ու արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակը ծայրահեղ լարված աստիճանի հասցրեց: Նրանց կարծիքով` այդպես պետք է շեղեին միջազգային հանրության ուշադրությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցից։ Չստացվեց: Հակառակը, ապրիլի 24-ին Երևանը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Իսկ երբ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Օլանդն են ներկա գտնվելու, ապա պարզ դարձավ, որ Թուրքիան այդ ռաունդը տանուլ տվեց:

Իսկ հիմա էլ պաշտոնական Բաքուն նորից է իր ավագ եղբոր խնդրանքը կատարում: Այս անգամ արդեն թուրքերն ուզում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սիրիայի և Իրաքի հետ իրենց սահմաններից, որտեղ որևէ տրամաբանությունից դուրս քայլերի են դիմում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան` որպես պետություն, փլուզման եզրին է հայտնվել, ու Էրդողանն ամեն միջոցի դիմում է, միայն թե հնարավորինս շեղի իր երկրի բնակչության ուշադրությունը միջազգային քաղաքական ասպարեզում իր ձեռնարկած քայլերից։

Սակայն ամենակարևոր ու անհանգստացնողն այստեղ այն է, որ պաշտոնական Բաքուն օրերս` վերջին 21 տարվա ընթացքում առաջին անգամ, ծանր հրետանի ու զրահատեխնիկա կիրառեց շփման գծում` տանկ: Այդ զրահատեսակի կիրառումը միայն մեկ բան է նշանակում, որ հայ–ադրբեջանական սահմանին ու արցախա–ադրբեջանական շփման գծում սրման նոր փուլ է սկսվում` ծայրահեղ լարված փուլ: 

Տանկերի ու հրթիռային համակարգերի օգտագործումը պետք է որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: Դա քաղաքական աքսիոմա է, ու հիմա հենց այդ տրամաբանությունից ելնելով էլ վարվում է Հայաստանը: Հասկանալի է, որ համարժեք պատասխան հայերը ցանկացած պարագայում ի վիճակի են տալ: Ե՛վ տանկեր կան, և՛ հրետանի, և՛  հրթիռային համակարգեր, որոնք, ըստ երևույթին, ադրբեջանցիների ունեցած զրահատեխնիկայից շատ ավելի հզոր են, քանի որ հայկական բանակը ռուսական ժամանակակից զենքով է զինված:

Սակայն մինչ այդ ամենը կիրառելը պաշտոնական Երևանը, կարծում եմ, պարտավոր է Ղարաբաղյան կարգավորման բոլոր շահագրգիռ կողմերին իրականության մասին իրազեկել, տեղյակ պահել, որ Ադրբեջանը գիտակցաբար սրման հաջորդ փուլին է անցնում: Շատ ավելի արյունալի փուլին, որից հետո կարելի կլինի խոսել այն մասին, որ 1994 թվականին կնքված զինադադարը չեղյալ է հայտարարվում:  Սակայն այս պարագայում ևս մեկ բան է անհրաժեշտ հաշվի առնել ու ի նկատի ունենալ. ադրբեջանցիներին հենց դա է անհրաժեշտ: Նույնիսկ ոչ այնքան նրանց, որքան թուրքերին, որոնց մեջքի ետևում Ամերիկայի Միացյալ Նահանգների ստվերն է երևում: Ու, ի վերջո, այդ ամենը շատ նման է այս տարածաշրջանում ռուսների դեմ մշակված ծրագրի:

Իրականում միայն մեկ բան է անհրաժեշտ հիշատակել, որպեսզի ամեն ինչ պարզ լինի: Երբ տարեսկզբին Ադրբեջանը հերթական անգամ թուրքերի խնդրանքով լարվածություն հրահրեց շփման գծում, որդեգրել էր դիվերսիոն խմբերի մարտավարությունը: Ի դեպ, չմոռանանք, որ այդ ժամանակ հայ հետախույզները պնդում էին, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերի կազմում հիմնականում թուրք ասքյարներ են ներգրավված, այլ ոչ թե ադրբեջանցի շարքային զինվորներ: Ի վերջո, դիվերսիոն պատերազմն ավարտվեց նրանով, որ հակառակորդը հրաժարվեց այդ մարտավարությունից։

Հիմա էլ, կարծես թե, նույն ձևով տանկային պատերազմին են փորձում դիմել`  չհասկանալով, որ այս դեպքում նույնպես պարտվելու են: Գոնե հիշեն, որ Հայաստանի ու Ղարաբաղի սահմաններն այսօր մարշալ Բաբաջանյանի հետնորդներն են պաշտպանում:

Լրահոս
0