Սարկոզիի կուսակցությունը հաղթանակ է տարել Ֆրանսիայի յոթ շրջանում

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցВторой тур региональных выборов во Франции
Второй тур региональных выборов во Франции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տարածաշրջանային ընտրությունների արդյունքներով 17 տարվա մեջ առաջին անգամ «Հանրապետականները» կգլխավորեն մայրաքաղաքի Իլ դե Ֆրանսի շրջանը, ինչպես նաև Պրովանս–Ալպեր–Լազուր ափ, Նոր Պա դե Կալե–Պիկարդիա, Նորմանդիա, Էլզաս–Շամպան–Արդեններ–Լոթարինգիա, Օվերն–Ռոնա–Ալպեր և Լուարայի հողեր շրջանները

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. Նիկոլյա Սարկոզիի «Հանրապետականներ» կուսակցությունը հաղթանակ է տարել Ֆրանսիայի 13 շրջաններից յոթում, իշխող Սոցիալիստական կուսակցությունը` հինգում, Մարին Լե Պենի աջակողմյան «Ազգային ճակատը»` ոչ մեկում, հաղորդում է BFMTV և iTele ֆրանսիական տեղեկատվական հեռուստաալիքները։

Ընտրությունների առաջին փուլում դեկտեմբերի 6–ին Ազգային ճակատը ցուցադրել է պատմական արդյունք` առաջին տեղը զբաղեցնելով վեց շրջաններում, սակայն երկրորդ փուլում «ավանդական» կուսակցությունները հաղթահարել են պատնեշը` մոբիլիզացնելով կողմնակիցներին և թույլ չտալով աջերին հաղթանակ տանել որևէ շրջանում։

Քվեարկության նախնական արդյունքների համաձայն` 17 տարվա մեջ առաջին անգամ «Հանրապետականները» կգլխավորեն մայրաքաղաքի Իլ դե Ֆրանսի շրջանը, ինչպես նաև Պրովանս–Ալպեր–Լազուր ափ, Նոր Պա դե Կալե–Պիկարդիա, Նորմանդիա, Էլզաս–Շամպան–Արդեններ–Լոթարինգիա, Օվերն–Ռոնա–Ալպեր և Լուարայի հողեր շրջանները։

Լրահոս
0