Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն բժշկագիտության ոլորտում

© ТravelnewsЕреван, Армения
Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախարարները կարևորել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան, տեղեկացնում է ՀՀ առողջապահության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դեղերի արտադրության, արտահանման և ներմուծման, մասնագետների փոխայցելություններին,  հակահամաճարակային իրավիճակին, ինչպես նաև առողջապահական այլ արդիական հարցերի:

Նախարարները մեծապես կարևորել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:

Այցի շրջանակում ստորագրվելու է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը կնպաստի Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը:

Լրահոս
0