Չուրկին. ՌԴ–ն կարող է ՄԱԿ ԱԽ–ում հարց բարձրացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցПостоянный представителя России при ООН Виталий Чуркин
Постоянный представителя России при ООН Виталий Чуркин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տեսականորեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը` կապված ԻՊ (ԴԱԻՇ) նավթի մաքսանենգության խնդրի հետ, հնարավոր է, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Բայց առայժմ որոշում չի ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. Ռուսաստանը կարող է ՄԱԿ Անվտանգության խորհրդում հարց բարձրացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին` կապված «Իսլամական պետություն» (արաբերեն` ԴԱԻՇ) ահաբեկչական խմբավորման նավթի մաքսանենգության խնդրի հետ, բայց առայժմ Մոսկվան այդ մասին որոշում չի ընդունել, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։


«Տեսականորեն, իհարկե, դա հնարավոր է։ Բայց մենք ապրում ենք իրական աշխարհում։ Դուք տեսնում եք, որ ՆԱՏՕ–ն պաշտպանել է Թուրքիային մեր խոցված ինքնաթիռի հետ կապված իրավիճակում։ Մյուսները կուլուարներում դատապարտում են Թուրքիային դրա համար, բայց հրապարակավ փորձում են դա չանել։ Ուստի մենք, ելնելով իրողությունից, պետք է կանխատեսենք, թե ինչ կարող է տեղի ունենալ»,– ասել է Չուրկինը։


Նա նաև դրական պատասխան է տվել այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ–ում հարց բարձրացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին։

«Կարող է բարձրացնել։ Ինձ ավելորդ խոսքեր մի վերագրեք։ Մենք բոլորս կարող ենք, ցանկության դեպքում։ Դա արդեն քաղաքական որոշում է։ Որպեսզի այնպես չստացվի, որ ինչ–որ հարց է առաջադրվում, բայց աջակցություն չի ստանում, հարկ է լինում այս հարցում շատ նուրբ մարտավարություն ունենալ»,– հավելել է Չուրկինը։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նյութական ապացույցներ է տրամադրել, որ ԻՊ կողմից արդյունահանվող նավթն առաքվում է Թուրքիայի տարածք։ ԱՄՆ–ն հայտարարել է, որ իր տվյալներով` փոքր  քանակությամբ նավթ է մտնում Թուրքիա։ ԱՄՆ վարչակազմը խոստովանում է, որ թուրք–սիրիական սահմանի մի շարք շրջաններ չի հաջողվել փակել։

Լրահոս
0