00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը` հանրաքվեի ժամանակ գրանցված խախտումների մասին

© Sputnik / Asatur YesayantsОваннес Кочарян, Унан Погосян и Мнацакан Бичахчян
Ованнес Кочарян, Унан Погосян и Мнацакан Бичахчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ոստիկանությունը լրագրողներին է ներկայացրել ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում կատարած աշխատանքները, ինչպես նաև ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. «ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից ու քաղաքացիներից 452 դիմում է ստացվել, որոնցից 25-ը` քարոզարշավի ընթացքում, 427-ը` հանրաքվեի օրն ու դրանից հետո։ Երևանից ստացվել է 292 դիմում, ՀՀ մարզերից` 160»,- ասաց Հայաստանի ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը։

Ըստ նրա, ոստիկանությունը հաղորդումների մեծ մասը ստացել է ԶԼՄ-ներից (շուրջ 70%)։ Հաղորդումները հիմնականում վերաբերել են կա՛մ ԶԼՄ-ների, դիտորդների ու հանձնաժողովների անդամների աշխատանքը խոչընդոտելուն, կա՛մ մեկից ավելի անգամ քվեարկելուն։ Հաղորդումներից 17-ը վերաբերել են ընտրակաշառքին։

«Հարուցվել է 17 քրեական գործ, 97 դեպքի առնչությամբ նյութեր են պատրաստվում, 153 դեպքում մերժվել է քրեական գործի հարուցումը, հաղորդումներից 29-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն պարունակել»,- նշեց Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 տեղեկություն, որոնցից 31-ի վերաբերյալ տարբեր աղբյուրներից արդեն իսկ ստացված տեղեկություններով կատարվել ու կատարվում են քննություններ, մնացած 47-ը ուսումնասիրվում են և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց ընթացք կտրվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։
Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի մարզերից վեցում հանրաքվեին զուգընթաց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել։ Նրա խոսքով` քաղաքացիները գոհ են եղել ոստիկանության աշխատանքից։

Լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին, որոնք վերաբերում էին քվեարկման լրացուցիչ ցուցակներին։ Ըստ Պողոսյանի, բացառվում է, որ նույն մարդու անունն ընդգրկված լիներ տարբեր ցուցակներում։ Ինչպես հայտնեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ղեկավար Մնացական Բիչախչյանը, երբ քաղաքացու անունը ներառվել է լրացուցիչ ընտրացուցակներում, ապա այդ անունն ավտոմատ կերպով հանվել է հիմնական ընտրացուցակից։

 

Լրահոս
0