00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նելսոն Ստեփանյան. հայկական հողի բալթյան արծիվը

© Photo : RuWestГерой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян
Герой Советского Союза, летчик-штурмовик Нельсон Степанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
31 տարում նա կարողացավ հասնել նրան, ինչին շատերը չեն հասնում ողջ կյանքի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ նրա անունը դաջվել է որպես «բալթյան արծիվ»: Նրա կյանքը շատերի համար առնականության, խիզախության ու հերոսության վառ օրինակ է:

Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Լեպահայի նավահանգստի ռմբակոծման ժամանակ: Նա ընդամենը 31 տարեկան էր, սակայն ասես երկնքում որոտացող կայծակ լիներ:

Ուլյանովսկի տեխնիկական համալսարանի պատմության ու մշակույթի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Գուրկինը հիշում է, թե ինչպես է ճանաչված օդաչուի մասին գիրք գրելիս կապ հաստատել կործանիչ գնդի գերմանացի նախկին հրամանատարի հետ:

«Երբ մենք սկսեցինք մեր հեռախոսազրույցը, նա Նելսոն Ստեփանյանի անունը լսելուն պես ասաց՝ ախթունգ (զգույշ), Նելսոն. գերմանացի օդաչուները սովորաբար այսպես էին նախազգուշացնում միմյանց: Սա վկայում է, որ Նելսոնի մասին հուշերն ապրում են նույնիսկ այն ժամանակվա թշնամիների հիշողության մեջ», — ասում է նա:

Sputnik Արմենիան զրուցել է հերոսի զարմիկի դստեր` Աննա Ստեփանյանի հետ:

«Ամեն տարի դեկտեմբերի 14-ին ավելի վառ եմ պատկերացնում այդ հրաշալի մարդու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, օդաչու, հայ ժողովրդի քաջ որդի Նելսոն Ստեփանյանի լուսավոր կերպարը, ով մեծ ներդրում է ունեցել հիտլերյան Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի գործում», — ասում է Ստեփանյանը:

Ըստ նրա, Նելսոն Ստեփանյանի գլխավոր հատկանիշներից մեկն այն էր, որ կարողանում էր հստակ ու հիմնավորված որոշումներ ընդունել, որոնք հիմնված էին ճիշտ օպերատիվ հաշվարկների, կշռադատված եզրահանգումների ու հայրենիքի նկատմամբ ունեցած մեծ սիրո վրա:

«Իմ հուշերում ես հավերժ կպահեմ քաջ զինվորի, բարի մարդու ու սիրող որդու կերպարը: Եվ այսօր խաղաղ երկնքի տակ ես ընտանիքիս հետ հատուկ ջերմությամբ եմ հիշում նրան», — խոստովանում է Ստեփանյանը:

Հետո պատմում է, որ սերնդեսերունդ են փոխանցում քաջ օդաչուի ասածը, որ նախևառաջ պետք է կարողանալ հաղթահարել սեփական վախը: «Օդաչուն գիտակցում է, որ անվախ է նա, ով առանց երկմտելու ընդառաջ է գնում գեղեցիկ մահին»:

Նելսոնի օրագրում պահպանվել է հետևյալ գրառումը. «Ինձ երբեմն թվում է, թե ես թռչուն եմ, որը երկիր է իջել ու ծանրորեն քայլում է երկրի վրայով: Երկրի վրա ես նույնիսկ ավելի զգուշավոր եմ, քան երկնքում»:

«Ռազմական գործում Ստեփանյանի փորձն ու վաստակն անգնահատելի են: Այսօր օդաչուների դպրոցներում ուսումնասիրում են նրա ռազմական գործողությունների իրականացման փորձը: Նրա գլխավոր նպատակը հաղթանակն ու խաղաղությունն էին: Եվ հասավ իր նպատակին, սակայն, ցավոք, չտեսավ այն», — ավելացնում է Աննա Ստեփանյանը:

Հայաստանի Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը Նելսոն Ստեփանյանին երկու բառով է բնորոշում՝ մեծն օդաչու:

 

Լրահոս
0