00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աստղաբան. 2016 թվականը մեծ փոփոխությունների տարի է Հայաստանի համար

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցОбезьяны в Московском зоопарке
Обезьяны в Московском зоопарке - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2016-ը, ինչպես ցանկացած մեկ այլ տարի, կարող է բազմաթիվ անակնկալներ մատուցել` հատկապես հաշվի առնելով, որ գալիք տարին չարաճճի Կապիկի տարին է

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. Բոլորն էլ գիտեն, որ կապիկը լի է անակնկալներով, անընդհատ շարժվում է, ակտիվ է և ուրախ։ Նրա համար չկան անմատչելի կամ դժվարամատչելի վայրեր։

Այն մասին, թե  նոր` «Յան» արական էներգիայով օժտված Կարմիր կապիկի տարում ինչ է սպասում կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին, պատմում է նկարիչ, փիլիսոփա, աստղաբան, ռունագետ, էզոթերիկ գիտությունների վարպետ Գուրգեն Հովհաննիսյանը, ով բացառիկ հորոսկոպ է կազմել Sputnik Արմենիայի համար։

Արևելյան օրացույցի համաձայն` Նոր տարին կսկսվի փետրվարի 8–ից և կավարտվի 2017թ.–ի հունվարի 27–ին։

Ավելի մանրամասն հորոսկոպն ունկնդիրները կարող են լսել Sputnik Արմենիա ռադիոյի եթերում դեկտեմբերի 24–ին

Կենդանակերպը սկսվում է Խոյից  


Հաջորդ տարին վառ արտահայտված ակտիվ արական էներգիայով «կրակի» տարի է և բարեհաճ է այդ նշանի ներկայացուցիչների նկատմամբ։ Խոյի նշանը մեծ փոփոխությունների է ենթարկվել 2015թ.–ին և այս տարի կարող է ճառագել իր բոցավառ էներգիաներով` ցուցադրելով հաղթանակ և տոկուն կամք։ 2016թ.–ը Խոյի համար լի է անակնկալներով, այդ հիանալի նշանի արագությունը և պայթյունավտանգ բնավորությունը կօգնեն նրան անսպասելի իրավիճակներում։

Հաստատակամ Ցուլը

Ցուլերը գալիք տարում կարող են բազմաթիվ դժվարություններ հաղթահարել, որոնք կուտակվել են տարիների ընթացքում։ Տարին շատ հաջող է, քանի որ բազմաթիվ  հնարավորություններ կլինեն դրական փոփոխությունների համար։ Նյութական առումով փոփոխությունները կարող են նշանակել նոր աշխատանք, շահութաբեր գործունեության սկիզբ։ Նման փոփոխությունները կարող են Ցուլերից պահանջել բնակության նոր վայր, ինչը բավական բարենպաստ է այս տարի։

Հոգևոր առումով տարին լի է նոր բացահայտումներով, որոնք խորհրդանշում են անձի զարգացման նոր աստիճան։ Հռետորությունը և սեփական անձը գեղեցիկ ներկայացնելու կարողությունը կամրապնդեն  հաջողությունները և կուղեկցեն տարվա ընթացքում։

Փոփոխական Երկվորյակը


Նոր տարին Երկվորյակի համար հատկապես հաջող կլինի։ Այս նշանի համար կլինի հաղթանակների և դժվարությունների հաղթահարման, մրցակցությունում հաջողությունների և նոր բարձունքների նվաճման տարի։ Տարին հաջողակ է գրեթե բոլոր ոլորտներում` սկսած մարզական ձեռքբերումներից մինչև շահութաբեր գործարքներ։

Երկվորյակը տարվա ընթացքում կզգա Տյուր (հին սկանդինավյան դիցաբանության մեջ` պատերազմի աստված) ռունի ուժը, կգործի վստահ, անվախ` հաղթանակի հասնելու հաստատ մտադրությամբ։

Զգացմունքային Խեցգետին


Խեցգետիններն Արևի տարում փոխակերպում են իրենց պաշտպանությունը և հնարավորություն են ունենում ցուցադրել պերճախոսություն։ Բազմաթիվ շփումների և ճանապարհորդությունների շնորհիվ բարդ խնդիրներն արագ և հաջող լուծում կստանան։ Նոր տարին այս նշանի ներկայացուցիչների համար խորհրդանշում է նոր սկիզբ, դրական փոփոխություններ, որոնք դանդաղ, բայց հաստատուն կերպով  կմտնեն նրանց կյանք։

Առյուծ արքա

Գալիք տարում Առյուծները չափազանց ուժեղ են, քանի որ նրանց համար դա նոր փուլի սկիզբ է

Նոր տարին Առյուծի համար հիանալի ժամանակ է իր բոլոր գաղափարների իրականացման համար, նա սրընթաց կերպով կարող է հասնել իր բոլոր նպատակներին։ Դա լիարժեք հաղթանակների և ձեռքբերումների տարի է, պետք է առատաձեռն լինել և երջանկություն նվիրել Արևի նման։

Առյուծի հիմնական խնդիրն այս տարի Մեծ դարաշրջանի համար հող նախապատրաստելն է։

Փխրուն ու խոհուն Կույս

Կույսերը կբացահայտեն իրենց թաքնված բոլոր հնարավորությունները։ Տարին հաջող է ինչպես ստեղծագործական առումով, այնպես էլ նյութական, սպասվում են ակտիվ գործողություններ, շատ ճանապարհորդություններ։

Ամենագլխավորը` Կույսերը կկարողանան դուրս գալ ճակատագրի ու կանխորոշված գործողությունների թելադրանքից, ճակատագիրը կփոխի ընթացքը, և Կույսերից ճառագող կամքը կարող է փոխել ոչ միայն նրանց կյանքը, այլ բարօրություն տարածել ողջ աշխարհում։

Սա չափազանց հաջողակ տարի է, պետք չէ բավարարվել արդեն ունեցած ձեռքբերումներով, կարելի է իրականացնել բոլոր հանդուգն գաղափարները (տարին կխրախուսի Կույսերին, սակայն պետք չէ թուլացնել ուժերը)։

Ծանրութեթև անող Կշեռք


Կշեռքի նշանի համար նոր սկզբի տարի է, դա նորացում է բառի լայն իմաստով։ Կշեռքը կազատվի ճնշող էներգիայից, շատ հիասթափություններից և արգելքներից, որոնք կուտակվել են վերջին 5 տարում։

Դա հեշտ գործընթաց չէ և կարող է դժվարությամբ ընթանալ, մարդիկ գուցե չցանկանան ընդունել իրենց ճակատագիրը։ Պետք է պահպանել նպատակասլացությունը և վերապրել այդ կարևոր փոխակերպումները, դրանք ավելի ուժեղ կդարձնեն Կշեռքին և կօգնեն նոր մակարդակի բարձրանալ։

Դիմացկուն Կարիճ

Կարիճների համար տարին շատ հագեցած կլինի, կբացվեն նոր հնարավորություններ, շատ ուղիներ, ինչը հաջողություն կբերի։ Ուժեղ ցանկությունները, տարբեր հիասթափությունները կարող են խոչընդոտել նախանշված ծրագրերին և հաջողությանը, պետք է ավելի շրջահայաց լինել։ Շատ գաղափարներ և պլաններ պետք է հետաձգել մինչև հաջորդ տարի, դադար վերցնել։ Տարվա ընթացքում տեղի կունենան շատ ճակատագրական իրադարձություններ, որոնք չեն վերահսկվում Կարիճի կողմից, և պետք է հանգիստ և արժանապատիվ կերպով սպասել։

Դիպուկ Աղեղնավոր

Պատասխանատու տարի է Աղեղնավորի համար։ Նվաճումների և հմտությունները կատարելագործելու տարի է, բարենպաստ է կրթության, ինքնաճանաչման համար։ Այս տարին նոր աստիճան կլինի Աղեղնավորի համար, անձի զարգացման նոր մակարդակ, պետք է հստակ նախանշել նպատակները և շարժվել հստակ ուղղությամբ։

Տարվա ընթացքում Աղեղնավորները կարող են օգնություն և աջակցություն ստանալ շրջապատից, դա հիշեցնում է մյուսների հետ շփման կարևորության մասին։

Վստահելի Այծեղջյուր

Շատ բարենպաստ և հաջող տարի է Այծեղջյուրի համար։ Գալիք տարին լի է նվերներով և ընծաներով, դրանք «վերևից» տրված պարգևներ են, 2012թ.–ից այդ նշանն այնքան կարևոր էներգիա է կուտակել, փոխակերպել այն, և դրանք հենց վաղն էլ կարող են բացահայտվել։

Պահպանելով և պաշտպանելով ավանդույթները` Այծեղջյուրը կարող է հսկայական արդյունքների հասնել, տարվա ընթացքում նյութական բարիքներն ավելացնելու   և շահույթ ստանալու հիանալի հնարավորություններ կան։

Այդ նշանի ներկայացուցիչների կյանք կներխուժեն բարերար էներգիաներ, որոնք  ընդլայնում են երևակայության սահմանները։

Մեղմ Ջրհոս

Ջրհոսի համար ակտիվ, շատ դինամիկ շրջան է սկսվում։ Տարվա ընթացքում կշտկվեն առողջության հետ կապված հարցերը. ամուր առողջություն, գզացմունքային կայունություն, ֆիզիկական դիմացկունություն և դիմադրողականություն։

Ջրհոսը պետք է սանձահարի վայրի, անկառավարելի էներգիաները և մշակի դրանք։ Այսպես, այդ նշանի ներկայացուցիչները կարող են անկանխատեսելի խնդիրներ հաղթահարել։

Ինչպես Ձուկը ջրում

Ձկների համար բավական հակասական տարի է. մի կողմից բազմաթիվ չվերահսկվող ճակատագրական իրավիճակներ կլինեն, մյուս կողմից` շատ փոխակերպվող էներգիաներ, որոնք կազդեն կյանքի ընդհանուր կառուցվածքի վրա և արմատապես կփոխեն այդ նշանի ներկայացուցիչներին։

Հետևաբար պետք է հիշել, որ Ձկների համար շատ կարևոր և բեկումնային տարի է, պատասխանատու, անակնկալներով հարուստ։ Կայուն և հաջող զարգացման համար պետք է հիշել, որ Ձկների ամենագլխավոր ուժերը գալիք տարում կռահողականությունն ու բնազդներն են։ Պետք է իմանալ, որ 2016թ.–ին Ձկները կհայտնվեն այնպիսի իրավիճակներում, որոնք իդեալական են նրանց համար։


2016թ.–ի մարտի 9-ին տեղի կունենա կարևոր աստղագիտական իրադարձություն` Արևի լիակատար խավարում, նաև Մերկուրին կանցնի Արևի սկավառակի վրայով, ինչը զգալիորեն կազդի Երկվորյակի նշանի վրա։ Դա վերաբերում է թե՛ մարդկանց, թե՛ պետություններին։ Հայաստանը և Եգիպտոսն այդ նշանի անմիջական ազդեցության տակ են. չէ՞ որ 2016թ.–ը «Ճակատագրի շրջված նշանով» տարի է։

Լրահոս
0