00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիան» ուղղված է ՌԴ և ԻԻՀ դեմ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցАвиация коалиции арабских стран нанесла авиаудары по резиденции экс-президента Йемена Али Абдаллы Салеха
Авиация коалиции арабских стран нанесла авиаудары по резиденции экс-президента Йемена Али Абдаллы Салеха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի» ստեղծման նպատակները Sputnik Արմենիայի համար մեկնաբանում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի– Sputnik. «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիան» ձևավորվել է ընդամենը մեկ օր առաջ` իր կազմում ունենալով 34 իսլամական երկիր: Սա արդեն երրորդ կոալիցիան է մի  տարածաշրջանում, որտեղ միջազգային հանրությունը պատերազմական գործողություններ է վարում ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Սակայն այս նոր դաշինքի ոչ նպատակն է հստակ հասկանալի, ոչ էլ դրա մեջ ընդգրկված երկրներն են հավատ ու վստահություն ներշնչում,  թե իրականում հենց միջազգային ահաբեկչության դեմ են պայքարելու:

Երբ հայտնի դարձավ, որ Իրաքի պառլամենտի սունիների խմբակցությունն առաջարկել է, որպեսզի պաշտոնական Բաղդադը նույնպես անդամակցի այդ «Իսլամական կոալիցիային», շատ բան հասկանալի դարձավ: Մանավանդ որ ի սկզբանե միջազգային լրատվությունն արդեն հայտնել էր, որ այդ կոալիցիային շիական Իրանի Իսլամական Հանրապետության անդամակցությունը նախատեսված չէ:

Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիային» առնչվող հարցերին պատասխանում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը։

© Личная страница в ФБԻրանագետ Ռուդիկ Յարալյան
Рудик Яралян - Sputnik Արմենիա
Իրանագետ Ռուդիկ Յարալյան


- Ինչպե՞ս կմեկնաբանեք «Իսլամական երկրների կոալիցիայի» ստեղծման փաստը և դրա նպատակները։

— «Իսլամական երկրների կոալիցիա» երևույթին, որն, ինչպես հայտարարվել է, ահաբեկչության դեմ պայքարի ռազմական դաշինք է, խիստ վերապահումով եմ վերաբերվում՝ վստահ լինելով, որ այն ժամանակավոր երևույթ է, չի կարող, այսպես ասած, մահմեդական աշխարհի միավորման հիմք դառնալ, և դրա արդյունավետությունը նույնպես խիստ կասկածելի է: Պատճառների շարքում կարելի է առանձնացնել երկու իրողություն. մեկն այն, որ կոալիցիայի մեջ ընդգրկվել են երկրներ, որոնք չեն կարող նույն դաշինքի մեջ ընդգրկված որոշ երկրների հետ ունենալ ռազմավարական ընդհանուր շահ, երկրորդ`  դաշինքի ձևավորման ժամանակ անտեսվել է շիական գործոնը, որի վկայությունն է Իրանի՝ կոալիցիայի մեջ չընդգրկվելը:

- Այսինքն` կարելի է ենթադրել, որ «Իսլամական կոալիցիա» կոչվածը սունիների մի կազմակերպություն է, որը շիական բնակչություն ունեցող երկրների դե՞մ է գործելու։ 

— Շիաների գործոնի անտեսումը չի նշանակում հակասությունների սրում բացառապես Իրանի հետ, այլ պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ նույն արաբական շատ երկրներում շիական տարրը լուրջ դերակատարում ունի և կարող է ազդել քաղաքական գործընթացների վրա: Հարկ է նաև նկատել, որ կոալիցիայի մեջ մտնող երկրների մեծ մասի անդամակցությունը զուտ սիմվոլիկ նշանակություն ունի: Այդ ամենը հաշվի առնելով՝ հակված եմ այն կարծիքին, որ այդ դաշինքն ավելի շատ ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, որոնց գործողությունները միտված են տարածաշրջանում ուժային հավասարակշռության մեջ լրջագույն փոփոխություններ մտցնելուն: Բայց, ինչպես նշեցի, կոալիցիայի ապագա գործողությունների արդյունավետությունը խիստ կասկածելի է թվում:

Արման Վանեսքեհյան

Լրահոս
0