00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհետ կորածներին նվիրված գոբելենները

© Sputnik / Асатур ЕсаянцВыставка, посвященная пропавшим без вести в ходе Карабахского конфликта. Аида Погосян из Арарата, супруга пропавшего без вести Владимира Погосяна
Выставка, посвященная пропавшим без вести в ходе Карабахского конфликта. Аида Погосян из Арарата, супруга пропавшего без вести Владимира Погосяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ղարաբաղյան հակամարտության կողմերին է փոխանցել անհետ կորած անձանց համալրված ցուցակը, որտեղ 4496 անուն է ներառվել

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ղարաբաղյան հակամարտության ժամանակ ամուսիններին ու որդիներին կորցրած կանայք ոչ միայն շարունակում են ապրել, այլև կերտելու ուժ են գտնել իրենց մեջ և արարում են` վառ պահելով հարազատների հիշատակը։

Այսօր Երևանում բացված ցուցահանդեսը կարելի է անվանել «գոբելենների մեջ թաքնված նամակներ»` ուղղված տուն չվերադարձած մտերիմներին ու հարազատներին։

Ցուցահանդեսի այցելուները կանգ են առնում Արարատի մարզի Վեդի քաղաքում ապրող կանանց ստեղծած գոբելենների մոտ։ 30 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրի թելերում կյանքի պատմություն է հյուսված։ Աչքդ չես կարողանում կտրել գոբելեններից, որոնց վրա ազատամարտիկներն են պատկերված։

© Sputnik / Асатур ЕсаянцԱնհետ կորածներին նվիրված գոբելենները
Выставка, посвященная пропавшим без вести в ходе Карабахского конфликта - Sputnik Արմենիա
Անհետ կորածներին նվիրված գոբելենները

Հուշերի նամակներ

Վեդի քաղաքի Վանաշեն գյուղի բնակիչ Կարինե Թովմասյանը գոբելենի վրա կենաց ծառ է պատկերել, որի վրա նուռ է աճում, իսկ ծառի տակ գույնզգույն թռչուններն են, որոնք միասին խորհրդանշում են անդառնալի կորստից հետո վերստեղծված նոր կյանքի սկիզբը։

«Որքան բան ենք կորցրել։ Սակայն կյանքը շարունակվում է, ընտանիքները շատանում են, երեխաներ ծնվում», — մտազբաղ ասում է Կարինեն։

Նրա հայացքում տխրությունը միախառնվել է ուրախությանը։ Ամենահուզիչը նրա հիմնական աշխատանքի պատմությունն է։

«Սա իմ ամուսինն է… Դժվար էր, բայց ուսուցիչներիս օգնությամբ կարողացա վերականգնել նրա պատկերը…», — ուշադիր նայելով գոբելենին ասում է Կարինեն։

Հետո մոտենում է մյուս ստեղծագործությանը, որը ծնունդ ու կյանք է պատկերում։

«Կարմիրն արյուն է խորհրդանշում։ Այս աշխատանքս զարմացրել էր վարպետներին, և ես դրանից հետո որոշեցի ավելի լրջորեն զբաղվել գոբելեն գործելով։ Արդեն պատվերներ էլ ունեմ», — պատմեց Թովմասյանը։

© Sputnik / Асатур ЕсаянцԿարինե Թովմասյանը գոբելենի վրա կենաց ծառ է պատկերել
Карине Товмасян из села Ванашен города Веди. Выставка, посвященная пропавшим без вести в ходе Карабахского конфликта - Sputnik Արմենիա
Կարինե Թովմասյանը գոբելենի վրա կենաց ծառ է պատկերել

Իսկ Աիդա Պողոսյանին գոբելեններ ստեղծելու գործում օգնել են երեխաները։ Աիդայի ամուսինն անհետ կորել է 1992 թվականին Լաչինի (Քաշաթաղ) ազատագրման ժամանակ։ Եվ նա միայնակ է դաստիարակել 4 երեխաներին։

«Մինչ այդ գոբելենով չէի հետաքրքրվում։ Պարզապես նայեցի նկարներին ու հասկացա, որ ես պետք է դրանց կյանք տամ։ Երեք ամսում կարողացա չորս աշխատանք ստեղծել», — ասաց նա։

Աիդան կանգնել է որդու կողքին և խոստովանում է` անկախ այն հանգամանքից, որ ընտանիքի գլխավորն անհետ կորած է համարվում, միևնույն է` շարունակում են սպասել նրան։

«Մեզնից ԴՆԹ-ի անալիզ վերցրին, կորած ամուսնուս իրերից ուզեցին։ Մինչ օրս հույս ունենք, որ կգտնենք նրան», — խոստովանում է Աիդան։

Հույս և սպասում

Երևանյան ցուցահանդեսին նախորդել էր Վեդիում կազմակերպված ցուցահանդեսը, և կազմակերպիչները որոշել էին, որ այն անպայման պետք է կազմակերպվի նաև Երևանում։ Մասնակիցների համար դա շատ կարևոր էր, քանի որ այդպիսով ուշադրություն են հրավիրում անհետ կորածների ու նրանց ընտանիքների վրա։
«Այս ցուցահանդեսն անցկացվում է անհետ կորածների ընտանիքներին Կարմիր խաչի կողմից աջակցության և համագործակցության ծրագրերից մեկի շրջանակում։

Միջոցառումը նպատակ ունի համախմբել այդ ընտանիքներին, որպեսզի նրանք միասին կարողանան միմյանց պատմել իրենց հուշերը։ Ծրագիրը միմյանց հետ շփվելու հնարավորություն է տալիս», — Sputnik Արմենիա պորտալին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության պաշտպանության բաժնի համակարգող Վալերի Երմակը։

Նա նշեց, որ հեղինակներն իրենք են թեմաներ ընտրել։ ԿԽՄԿ ներկայացուցիչները կանանց են տրամադրել ձեռքի տակ եղած նյութերը, որպեսզի նրանք գործի դնեն իրենց վառ երևակայությունը և պատկերեն այն, ինչ իրենց է հուզում։

Ցանկացած ռազմական հակամարտությունից հետո մարդիկ են կորչում. ամիսներ, տարիներ են անցնում, և մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին։ Եվ նման իրավիճակում ցանկացած օգնությունն էլ սփոփանք է դառնում մարդու համար։

© Sputnik / Асатур Есаянц Անհետ կորածներին նվիրված գոբելենները
Выставка, посвященная пропавшим без вести в ходе Карабахского конфликта - Sputnik Արմենիա
Անհետ կորածներին նվիրված գոբելենները

«Ցավն անհնար է չափել։ Բոլոր մայրերը սպասում ու տանջվում են, քանի որ ոչ ոք չգիտի`այդ մարդիկ ողջ են, թե ոչ։ Օրինակ` մենք հատուկ բաժին ունենք, որը հոգեբանական աջակցություն է ցուցաբերում ընտանիքներին։ Մասնագետները աշխատում են ընտանիքիների հետ, նրանց կողքին են` անհետ կորածների որոնումների ու նրանց մասին տեղեկությունների ստացման ողջ ընթացքում։ Սպասման ընթացքը երկար է և տանջալից, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որպես մարդասիրական կազմակերպություն, փորձում է հոգեբանական աջակցության միջոցով թեթևացնել ընտանիքների տանջանքները», — ասաց Երմակը։

 

Լրահոս
0