00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ՈՒղիղ եթեր
09:00
5 ր
ՈՒղիղ եթեր
09:34
3 ր
ՈՒղիղ եթեր
10:00
5 ր
ՈՒղիղ եթեր
10:05
45 ր
ՈՒղիղ եթեր
12:00
6 ր
ՈՒղիղ եթեր
13:00
6 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
ՈՒղիղ եթեր
18:00
6 ր
ՈՒղիղ եթեր
19:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:00
6 ր
ՈՒղիղ եթեր
09:31
5 ր
ՈՒղիղ եթեր
09:37
5 ր
ՈՒղիղ եթեր
09:53
6 ր
ՈՒղիղ եթեր
10:01
7 ր
ՈՒղիղ եթեր
10:07
40 ր
ՈՒղիղ եթեր
12:00
7 ր
ՈՒղիղ եթեր
12:34
26 ր
ՈՒղիղ եթեր
13:00
7 ր
ՈՒղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը շարունակում է արդար պահանջատեր լինել

© Sputnik / Самвел СепетчянРубен Мелконян
Рубен Мелконян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուս–թուրքական հարաբերությունների թեման շարունակում է արդիական մնալ։ Sputnik Արմենիա ռադիոկայանն այս թեմայի շուրջ զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի-Sputnik. Գոհար Սարգսյան. Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գործընկերը Ստամբուլում էր, երբ Թուրքիայի բանակի կործանիչները խոցեցին ռուսական ինքնաթիռը: Նա մինչև օրս չի մոռանում այն զարհուրելի տեսարանը, թե ինչպես թուրքերն ուրախացան՝ լուրը լսելով: Վաճառականներից մեկն իմանալով, որ խանութի հաճախորդը հայ է` ասել է. «Այսօր խփեցինք ռուսական ինքնաթիռը, վաղը մտնելու ենք Հայաստան»:

Թուրքագետն անդրադարձավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած տեսակետներին:

«Պուտինի արտահայտությունները սուր էին, բայց միևնույն ժամանակ լիովին օբյեկտիվ էին արտացոլում այն իրողությունը, որը ձևավորվել է Թուրքիայի քաղաքականության մեջ: Ռուս-թուրքական լարված հարաբերություններում Ռուսաստանը շարունակում է մնալ որպես արդար պահանջատեր: Իսկ թուրքական պաշտոնական հայտարարությունները գնալով ավելի շատ են ներառում Արևելյան շողոքորթության, ինչպես նաև հարցի բուն էությունից խուսափելու, երբեմն էլ երկրորդական խնդիրներն առաջ մղելու տարրեր: Ի դեպ, նկատելի է նաև, որ Թուրքիան պատսպարվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո` փորձելով ամեն կերպ ցուցադրել իր հավատարմությունը»,-վերլուծում է Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետն ուսումնասիրել է նաև թուրքական մամուլի հրապարակումներն ու կարծում է, որ դրանք Պուտինի տեսակետներն ու իրականությունը ներկայացնում են աղավաղված տեսքով: Կոշտ դիրքորոշումները «կրճատված ու հանված էին»:

«Սա ցույց է տալիս, որ թուրքական քաղաքական մեքենան արդեն գիտակցում է, որ ի զորու չէ պատասխանել Ռուսաստանին ինչպես քաղաքական հռետորաբանության, այնպես էլ քաղաքական գործողությունների առումով: Թուրքական ֆոբիան գնալով խորանում է: Միաժամանակ թուրքական իշխանությունը փորձելու է ծառայություններ մատուցել արևմտյան գործընկերներին՝ այսպիսով ձեռք բերելով դաշնակիցներ ընդդեմ Ռուսաստանի»,-ասում է թուրքագետը:

Մելքոնյանն ընդգծում է նաև, որ Արևմուտքի կողմից Թուրքիային սատարելը գուցե անհաջողության մատնվի, քանի որ ռուսական քայլերն ունեն իրավական, քաղաքական և ռազմական կարևոր ու համաշխարհային մասշտաբով ընդունելի հիմքեր:

«Թուրքական ստոր քաղաքականությունը դարերի ընթացքում փոփոխության չի ենթարկվում: «Չմոռանանք, որ Հայոց ցեղասպանությունից հետո թուրքական դատարանն արդարացրեց ոճրագործներին, նրանց հռչակեց ազգային հերոսներ ու անգամ պարգևատրեց: Տրամաբանական շարունակությամբ՝ Էրդողանն իր հասարակության ներկայացնողն է, իսկ դիվանագիտական արարողակարգային նորմերից հեռու հայտարարություններն ընկալելի են թուրքական հասարակության կողմից»:

Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ նաև դեկտեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանը: Նա հատկապես նշեց, որ որևէ նոր բան չի ակնկալում այդ հանդիպումից և վստահ է, որ կլինեն հերթապահ հայտարարություններ:

Լրահոս
0