Հայաստանի ներկայացուցիչը կփոխարինի՞ Բորդյուժային

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցРабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ
Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ երկրների նախագահները երկուշաբթի Կրեմլում կհամաձայնեցնեն կազմակերպության գլխավոր քարտուղարի ռոտացիայի մեխանիզմը և կորոշվի, թե ով է այդ պաշտոնում փոխարինելու Նիկոլայ Բորդյուժային

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի- Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածությունը հավանաբար կորոշվի դեկտեմբերի 21-ին։ Հնարավոր է, որ այդ պաշտոնը զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Այս հարցն այժմ քննարկվում է։ Վերջնական որոշում կընդունեն նախագահները։ Քննարկվում է մի քանի տարբերակ»,- ուրբաթ Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է նա։

Ուշակովը հիշեցրել է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն է դառնալու։ «Ռոտացիան կիրականացվի ռուսական այբուբենի հիման վրա, ուստի լիովին տրամաբանական է, որ Հայաստանի ներկայացուցիչը կազմակերպության գլխավոր քարտուղար դառնա։ Բայց այդ հարցը դեռ քննարկվում է»,- ասել է նա ։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ գագաթաժողովում ահաբեկչության դեմ պայքարի մասին հայտարարություն կընդունվի։

 

Լրահոս
0