Պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 12 մարմնավաճառ

© Photo : РадиоксПроститутки, проституция,
Проститутки, проституция, - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանության մամուլի ծառայությունը «Հյուրանոցը վերածել էին անառականոցի» խորագրով տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Երևանի Բագրատունյաց պողոտայից դեկտեմբերի 15-ին պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել 12 մարմնավաճառ: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 15-ի երեկոյան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները Շենգավիթի բաժնի և պահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների հետ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայում էին:

Կեսգիշերին մոտ ձեռնարկած համալիր գործողությունների շնորհիվ անառականոցի վերածած հյուրանոցից պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվեց 12 մարմնավաճառ:

Բերման ենթարկվածներին ստորագրությամբ բաց են թողել:

Լրահոս
0