Արքայազն Ջորջը մանկապարտեզ կհաճախի

© AFPПринц Джордж, сын принца Уильяма и герцогини Кембриджской Кэтрин
Принц Джордж, сын принца Уильяма и герцогини Кембриджской Кэтрин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանկապարտեզը գտնվում է Նորֆոլկ կոմսությունում, արքայազնը կընդգրկվի Մոնտեսորիի համակարգով գործող խմբում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի- Sputnik. Քեմբրիջի դքսի և դքսուհու` Ուիլյամի ու Քեյթի որդին` երկու տարեկան Ջորջը, հաջորդ տարվա հունվարից մանկապարտեզ կհաճախի։ Այս մասին հայտնում է Քենսինգտոնյան պալատի մամուլի ծառայությունը։

«Մենք անհամբեր սպասում ենք արքայազն Ջորջին մեր մանկապարտեզում, որտեղ նրան նույն կերպ կվերաբերվեն, ինչպես մեր բոլոր երեխաներին»,- նշված է մանկապարտեզի տարածած հաղորդագրությունում։

Նորֆոլկ կոմսությունում գտնվող մանկապարտեզն աշխատում է Մոնտեսորիի մեթոդով։

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին բնակվում են Նորֆոլկ կոմսությունում գտնվող Սանդրինհեմ նստավայրում։ Նրանք այստեղ են տեղափոխվել երկրորդ երեխայի`արքայադուստր Շառլոտի ծնվելուց հետո։

Լրահոս
0