Գեղասահքի նոր դպրոցի սաները` չեմպիոնության ճանապարհին

Анастасия Галустян
Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը նոր և իրական հեռանկարներ է բացում հայ գեղասահորդների համար: Sputnik մամուլի ակումբում Գեղասահքի ֆեդերացիայի մարզիչներ Վահրամ Սարգսյանն ու Էլեն Համբարձումյանը ներկայացրեցին ընթացիկ տարվա ձեռքբերումները

Գոհար Սարգսյան, Sputnik

Գեղասահքի նոր դպրոցի սաների ու մարզիչների ոգևորությանը չափ ու սահման չկա: Մարզիչներից Էլեն Համբարձումյանն, օրինակ, ամեն անգամ նոր սահադաշտի սառույցին ոտք դնելիս օրհնում է այն ստեղծողներին:

© Sputnik / Асатур ЕсаянцԳեղասահքի դպրոցը
Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Գեղասահքի դպրոցը

Հիմա նրանք մարզվում են միջազգային չափորոշիչներին համապատասխանող սահադաշտում, ոտքի տակ հարթ սառույց է: Այնինչ նախկինում սաները ստիպված էին մարզվել ոչ որակյալ սահադաշտում: Ավելի երջանիկները հնարավորություն ունեին սահել Ռուսաստանի  սահադաշտերում:

 

«Գեղասահքի նախկին դպրոցի սահադաշտը շատ փոքր էր, մենք մեր ծրագրերը մշակում էինք դրա չափերին համապատասխան, հետո ներկայանում մեծ սահադաշտերում ու խնդիրներ ունենում»,- նշում է նա։ Ըստ մարզչի` պրոֆեսիոնալների համար խնդիր էր նաև այդ սահադաշտի որակը, քանի որ միջոցներ չլինելու պատճառով չէին կարողանում հաճախ ջրել սառույցը, այն փափկում էր՝ հնարավորություն չտալով մարզիկներին կատարելագործել գեղասահքի վարժությունների կատարման տեխնիկան:


Իսկ մարզիչ Վահրամ Սարգսյանը տեղեկացրեց, որ արտասահմանում կան հայ մարզիչներ, ովքեր մարզում են հայտնի գեղասահորդներին, անգամ` ամբողջ հավաքականների: Նրանցից է կանադահայ գեղասահորդուհի ու նաև մարզիչ Թինա Կարապետյանը:

Գեղասահքի ֆեդերացիայի մարզիչներ Վահրամ Սարգսյան և Էլեն Համբարձումյան
пресс-конференция - Sputnik Արմենիա
Գեղասահքի ֆեդերացիայի մարզիչներ Վահրամ Սարգսյան և Էլեն Համբարձումյան

Մարզիչների խոսքով՝ հայկական հավաքականի հույսն այսօր գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանն է, ով այնքան միավորներ է հավաքել, որ կկարողանա մասնակցել Պատանիների օլիմպիադային: Օրեր առաջ Sputnik Արմենիային հաջողվել էր զրուցել Անաստասիայի հետ և հարցնել նոր սահադաշտի ու նրա հայ-ռուսական արմատների մասին:


«Ես պապիկիս խոստացել եմ հայերեն սովորել: Հայրական կողմից հայուհի եմ: Դրա համար էլ Հայաստանում զգում եմ ինչպես տանը: Ինչ վերաբերում է Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտին, այստեղ հիանալի սառույց է ու հաճելի ջերմաստիճան: Հպարտ եմ, որ մասնակցել եմ սահադաշտի բացման արարողությանը»,- անկեղծացել էր Անաստասիան:

Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյան
Анастасия Галустян - Sputnik Արմենիա
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյան

 

Հիշեցնենք, որ Գեղասահքի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան այնքան ոգևորվեց իր անունով գեղասահքի դպրոցի բացման առիթով, որ խոստացավ` Հայաստանն աշխարհի չեմպիոն կունենա: Ուստի նա ժամանակ առ ժամանակ այստեղ դասընթացներ կանցկացնի:

Открытие Ледовой арены Ирины Родниной в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանը գեղասահքի աշխարհի չեմպիոն կունենա
Գեղասահքի նոր դպրոցն արդեն դռներն է բացել ցանկացողների առջև: Այս պահին դպրոցում կա 180 սան, պարապմունքներին ակտիվ մասնակցում է 30-ը, սակայն ընդունելությունը շարունակվում է։ Մարզումները դպրոցում լինելու են անվճար, սակայն խիստ է ընդունման կարգը` մասնագետներն ընտրում են Հայաստանի ամենաճկուն և ամենանպատակասլաց 4-6 տարեկան երեխաներին` հայկական գեղասահքի ապագա չեմպիոններին։

Լրահոս
0