00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացառիկ ու շքեղ տոնածառ Մասիսում

© AFFAՄասիս քաղաքի գլխավոր տոնածառը
Մասիս քաղաքի գլխավոր տոնածառը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատի մարզի Մասիս քաղաքը երկրորդ շնչառություն է ստացել. քաղաքում տեղադրվել է բացառիկ տեսքով տոնածառ: Քաղաքացիների տոնական տրամադրությամբ է հետաքրքրվել Sputnik Արմենիան

Գոհար Սարգսյան, Sputnik

Արարատի մարզի Մասիս քաղաքում վառվել են բացառիկ ու շքեղ տոնածառի լույսերը: Ոսկեզօծ գեղեցկուհին բերվել է Գերմանիայից, ունի 14 մետր բարձրություն և զարդարված է 10 հազար ոսկեգույն լապտերիկներով:

© AFFAՄասիս քաղաքը տոնում է Ամանորը
В городе Масис, Араратского района зажглись новогодние огни  - Sputnik Արմենիա
Մասիս քաղաքը տոնում է Ամանորը


Եվրոպական տոնածառը բերվել է մոսկվաբնակ գործարար Գագիկ Ադիբեկյանի նախաձեռնությամբ:  Նա դիմել է եվրոպացի մասնագետներին, ովքեր ուսումնասիրել են այն հրապարակի չափերը, որտեղ պետք է տեղադրվի տոնածառը, ու հատուկ այդ վայրի համար ստեղծել անկրկնելի ու շքեղ մի տոնածառ:


«Մեր երեխաների ուրախությանը չափ չկա, անընդհատ գնում են հիանալու շքեղ տոնածառով, պտտվում են շուրջն ու զարմանում, որ Ամանորին ընդառաջ իրենց քաղաքն էլ գեղեցկացավ ու գույն ստացավ»,-պատմում է տեղի բնակիչներից Աստղիկը:


Բարերարի մտահղացմամբ` տոնածառը մթության մեջ չպետք է փայլի. շուրջը այգի կա, որը նա ապահովել է լուսավորությամբ ու ձայնային ձևավորմամբ, այսինքն՝ օրվա ընթացքում հաճելի երաժշտություն է հնչում այնտեղ: Դեկտեմբերի 20-ին այգու հատուկ լուսավորությունը միացվեց, ու սկսվեց միջոցառումների շարքը: Ամեն շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվելու են տարատեսակ միջոցառումներ ու մրցույթներ, ինչպես նաև կա տոնավաճառ, որտեղ մասիսցիները կվաճառեն գլխարկներ ու շարֆեր՝ «Սիրում եմ քեզ, Մասիս» գրառումով: Վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է Մասիսի զարգացման հիմնադրամին, որն էլ  քաղաքում այլ ծրագրեր իրականացնելու հավելյալ միջոցներ կունենա:


«Մասիսում մարդիկ իրենց գնահատված են զգում: Այնքան հաճելի զգացողություն է, երբ գիտես, որ հարազատ քաղաքիդ համար մեկ լումա ես ներդնում քո փոքրիկ աշխատանքով»,-ասում է բնակիչներից Լիլիթը:

© AFFAՔաղաքի բնակիչները լուսանկարվում էին "Ես սիրում եմ Մասիսը" տոնական գրության մոտ
Քաղաքի բնակիչները լուսանկարվում էին Ես սիրում եմ Մասիսը տոնական գրության մոտ - Sputnik Արմենիա
1/6
Քաղաքի բնակիչները լուսանկարվում էին "Ես սիրում եմ Մասիսը" տոնական գրության մոտ
© AFFAՄասիս քաղաքի գլխավոր տոնածառը
Մասիս քաղաքի գլխավոր տոնածառը - Sputnik Արմենիա
2/6
Մասիս քաղաքի գլխավոր տոնածառը
© AFFAՄասիս քաղաքի կենտրոնական զբոսայգին ևս զարդարվել էր տոնական լույսերով
Մասիս քաղաքի կենտրոնական զբոսայգին ևս զարդարվել էր տոնական լույսերով - Sputnik Արմենիա
3/6
Մասիս քաղաքի կենտրոնական զբոսայգին ևս զարդարվել էր տոնական լույսերով
© AFFAՁմեռ պապին ու Ձյունանուշիկը շրջում էին Մասիսի փողոցներով և զվարճացնում քաղաքի բնակիչներին
Ձմեռ պապին ու Ձյունանուշիկը շրջում էին Մասիսի փողոցներով և զվարճացնում քաղաքի բնակիչներին - Sputnik Արմենիա
4/6
Ձմեռ պապին ու Ձյունանուշիկը շրջում էին Մասիսի փողոցներով և զվարճացնում քաղաքի բնակիչներին
© Sputnik / AFFAԵրեխաները մեծ ոգևորությամբ լուսանկարվում էին մուլտֆիլմերի տարբեր հերոսների հետ հատուկ տեղադրված տաղավարներում
Երեխաները մեծ ոգևորությամբ լուսանկարվում էին մուլտֆիլմերի տարբեր հերոսների հետ հատուկ տեղադրված տաղավարներում - Sputnik Արմենիա
5/6
Երեխաները մեծ ոգևորությամբ լուսանկարվում էին մուլտֆիլմերի տարբեր հերոսների հետ հատուկ տեղադրված տաղավարներում
© AFFAՄասիս լուսավառ տոնածառը քաղաքի գլխավոր հրապարակում
Մասիս լուսավառ տոնածառը քաղաքի գլխավոր հրապարակում - Sputnik Արմենիա
6/6
Մասիս լուսավառ տոնածառը քաղաքի գլխավոր հրապարակում
1/6
Քաղաքի բնակիչները լուսանկարվում էին "Ես սիրում եմ Մասիսը" տոնական գրության մոտ
2/6
Մասիս քաղաքի գլխավոր տոնածառը
3/6
Մասիս քաղաքի կենտրոնական զբոսայգին ևս զարդարվել էր տոնական լույսերով
4/6
Ձմեռ պապին ու Ձյունանուշիկը շրջում էին Մասիսի փողոցներով և զվարճացնում քաղաքի բնակիչներին
5/6
Երեխաները մեծ ոգևորությամբ լուսանկարվում էին մուլտֆիլմերի տարբեր հերոսների հետ հատուկ տեղադրված տաղավարներում
6/6
Մասիս լուսավառ տոնածառը քաղաքի գլխավոր հրապարակում


Մասիսի երիտասարդ մարզիկներին էլ խրախուսելու համար Բուլղարիայից հատուկ հրավիրվել  է Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը: Նա սպորտի բնագավառում ունեցած հաջողությունների համար հուշանվերներ ու պատվոգրեր է հանձնել երիտասարդներին:

Միջոցառումների մեկնարկը տրվել է ուրախ և բազմամարդ համերգով: Օրվա ցանկացած ժամի՝ մինչև ուշ երեկո, այգում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, փոքրիկներին զբոսանքի հանած ծնողների ու տատիկ-պապիկների: Մասիսն աշխուժացել է:

Լրահոս
0