00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամանորի ավանդական հայկական խոհանոց. ուտել` ապրելու համար

© NavasardtoursНациональное армянское блюдо хапама
Национальное армянское блюдо хапама - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև Նոր տարի հաշված օրեր են մնացել, իսկ շուկաներն ու սուպերմարկետները լի են սննդամթերքով, որոնք շուտով հայ կնոջ ձեռքում տոնական, համեղ ու գեղեցիկ ուտեստների կվերածվեն։ Այս առիթով Sputnik Արմենիան որոշել է իմանալ, թե հնում ինչ պարտադիր ուտեստներ էին զարդարում հայկական Ամանորի սեղանը

Լաուրա Սարգսյան, Sputnik

Թեև շատերը զբաղված են առօրյա հոգսերով ու աշխատանքով, այնուամենայնիվ հայ տիկնայք արդեն կազմել են Ամանորի սեղանը զարդարող ուտեստների ցուցակը։ Եթե այսօր Նոր տարվա նախաշեմին հատուկ պահանջարկ ունի մսեղենն ու ձկնեղենը, ապա նախկինում Հայաստանում տոնական  ուտեստների հիմնական բաղադրիչը ձավարն էր։


«Նախկինում ցորենի բերքահավաքի ժամանակ հավաքած առաջին փնջից խաչ էին պատրաստում, որը ոչ մի ընդհանուր բան չուներ քրիստոնեական խաչի հետ, այլ խորհրդանշում էր երկնքի ու երկրի կապը։ Այդ խաչը զոհաբերվում էր պտղաբերության աստվածուհի Անահիտին։ Ընդհանուր առմամբ, հայերի մոտ շատ էին գնահատում ցորենը։ Եվ այդ ժամանակներից ի վեր մեր ժողովուրդը պաշտում է հացը», – Sputnik–ի հետ զրույցում պատմեց ազգագրագետ Սոնա Թաշչյանը։


Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որի բաղադրատոմսը մինչև մեր օրերը պահպանվել է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Այն պատրաստել ու պատրաստում են լոբով, ոսպով ու սիսեռով։ Այն ժամանակ հայերը հավատում էին, որ աստվածներին  ձավարեղեն ու լոբազգիներ զոհաբերելով` իրենք կստանան աստվածների օրհնությունը, իսկ մյուս տարվա բերքն անպայման առատ ու որակյալ կլինի։

© Atelier ChristineՊասուց տոլմա
Пасуц толма - Sputnik Արմենիա
Պասուց տոլմա


Անկախ նրանից, որ այսօրվա հայկական խնջույքները հայտնի են մսից պատրաստված կերակուրներով, այնուամենայնիվ հնում հայկական խոհանոցում միսն օգտագործում էին քիչ քանակությամբ։ Մսից ուտեստ պատրաստում էին միայն հատուկ տոներին և այն դեպքում, երբ աստվածներին կենդանի էին զոհաբերում։ Չ՞է որ նախկինում կենդանիներն ամբողջ ընտանիքի գոյությունը պահպանելու միջոցն էին։

Նոր տարվա սեղանին պարտադիր էր նաև անակնկալ պարունակող քաղցր հացը` Տարեհացը,  որի մեջ մետաղադրամ էին դնում։ Ըստ ավանդույթի` մետաղադրամը երջանկություն է պարգևում նրան, ում բաժին է հասնում։ Այդ հացից բաժին էին հանում նաև ընտանի կենդանիներին։

Յուրաքանչյուր սեղան պետք է զարդարված լիներ լոբով և ավելուկով աղցանով ու մեկ այլ յուրահատուկ ուտեստով` Կճեխաշով (ապուր կուժի մեջ)։ Կճեխաշը տարբեր հատիկներից պատրաստված կերակուր է։ Այն Ամանորի գիշերը դնում էին թոնրի մեջ և առավոտյան լցնում ամանների մեջ։ Մատուցում էին տապակած սոխով կամ կարագով։

Армянская кухня - Sputnik Արմենիա
Երևանի ռեստորանային իրարանցումը
Հայկական խոհանոցին բնորոշ է նաև Ղափաման։ Այս ազգային ուտեստը հին ժամանակներում պատրաստում էին Ամանորին` հատուկ նորապսակների համար։ Այս ուտեստի բաղադրության մեջ կա բրինձ, որն այն ժամանակ հազվադեպ էր օգտագործվում, և այդ իսկ պատճառով բրնձով կերակրատեսակները  պատրաստվում էին միայն հատուկ տոներին։

«Մեր նախնիները կարծում էին, որ Ամանորի սեղանը պետք է սովորականից ավելի ճոխ լինի։ Այսինքն` ավանդական սննդակարգին պետք է ավելացվեր ևս երկու ուտեստ։ Նրանք չէին կարող ճոխություն թույլ տալ սննդի մեջ, և ոչ այն պատճառով, որ միջոցներ չունեին, այլ որովհետև չունեին սպառողի հոգեբանություն։ Քանի որ մենք ուտում ենք, որպեսզի ապրենք, այլ ոչ թե ապրում, որպեսզի ուտենք», – նշում է Սոնան։

© СоняՀայկական ավանդական ճաշատեսակներ` Տարեհաց և Անուշապուր
Армянские традиционные блюда тареац и анушапур - Sputnik Արմենիա
Հայկական ավանդական ճաշատեսակներ` Տարեհաց և Անուշապուր


Ուրախացնում է միայն մի բան, որ պահպանվել է հյուր գնալու ու միմյանց Ամանորը շնորհավորելու ավանդույթը։ Ի տարբերություն այսօրվա` նախկինում որպես նվեր տանում էին Անուշապուր անունով քաղցրեղենը, որը նույնպես պատրաստվում է ցորենով, չրերով և մեղրով։ Այսօր կարելի է այս ուտեստի տարբեր տեսակները հանդիպել։ Դրա մեջ ավելացնում են համեմունք կամ թթի ու խաղողի հյութ։


«Անկախ այն  բանից, որ առաջ սեղաններն այնքան էլ ճոխ չէին, այնուամենայնիվ մարդկանց սրտերն ու հոգիներն այն ժամանակ ավելի բաց էին։ Նրանք կարողանում էին կիսվել միմյանց հետ և ի սրտե ուրախանալ», – ասում է ազգագրագետը։


Այնուհետև տոնական օրերն էին. կանչում էին քահանային` օրհնելու տունը, և մարդը մաքուր հոգով մուտք էր գործում նոր տարի։

Լրահոս
0