«Մաշան ու արջը» ռեկորդ են սահմանել YouTube–ում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մաշա+շիլա» սերիան պատմում է Մաշայի հերթական արկածների մասին։ Չարաճճին այս անգամ համեղ շիլա է եփել, ու շիլան այնքան շատ է ստացվել, որ աղջիկը «կրակն է ընկել»

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. «Մաշան ու արջը» ռուսական անիմացիոն մուլտֆիլմի սերիաներից մեկը, որը մի շարք միջազգային մրցանակների է արժանացել, YouTube-ում ավելի քան միլիարդ դիտում է ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Անիմակորդ» ստուդիային։

«Get Movies պորտալում հրապարակված «Մաշա+շիլա» սերիան YouTube-ում ավելի քան միլիարդ դիտում ունի», — պատմել է ստուդիայի ներկայացուցիչը։ Այդ դրվագը ռուսալեզու առաջին տեսանյութերից է, որն այդքան շատ դիտում է գրանցել։

YouTube-ի տվյալների համաձայն, մուլտֆիլմի այդ սերիան կայքում տեղադրվել է 2012 թվականին։

Ավելի վաղ հայտնել էին, որ «Անիմակորդ» ստուդիան ամբողջ աշխարհում հայտնի մուլտսերիալի երրորդ սեզոնն է գործարկել։ Մի շարք միջազգային մրցանակների արժանացած մուլտֆիլմը վաճառվել է և կցուցադրվի ողջ աշխարհում։

Ամերիկյան մասնագիտացված Animation Magazine ամսագիրը «Մաշան ու արջը» ներառել է այն մուլտֆիլմերի ցանկում, որոնք ապագայում դասական կարող են համարվել։ «Մաշան ու արջը» մուլտֆիլմը վարկանիշում միակ ռուսական սերիալն է և Creative Talent կատեգորիայում Kidscreen Awards ամերիկյան մրցանակի առաջին ռուսական դափնեկիրը։

 

Լրահոս
0