Օբաման ամենադրական նախագահն է ճանաչվել

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В.Путин встретился с президентом США Б.Обамой
Президент РФ В.Путин встретился с президентом США Б.Обамой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
WIN/GIA International կոնսորցիումը վարկանիշ է կազմել, որի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրական է վերաբերվում հարցվածների 33%–ը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. — Sputnik. WIN/GIA International կոնսորցիումը հետազոտություն է անցկացրել 65 երկրում։ Հարցվածների 59 տոկոսը դրական գնահատական է տվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գործունեությանը։

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Time ամսագրի «Տարվա կին» տիտղոսակիրը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Եռյակը եզրափակում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դրական է վերաբերվում հարցվածների 33 տոկոսը։
«Պուտինին դրական են վերաբերվում հենց Ռուսաստանում, սակայն գլոբալ առումով նրա վարկանիշն այնքան էլ բարձր չէ»,- ասել է WIN/GIA International-ի նախագահ Ժան-Մարկ Լեժեն։

Լրահոս
0