Տուլայի ավտովթարից տուժած բոլոր անձինք դուրս են գրվել

© МЧС России по Тульской областиДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом "Москва-Ереван", перевернулся близ города Узловая
ДТП под Тулой. Пассажирский автобус, следовавший рейсом Москва-Ереван, перевернулся близ города Узловая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հրապարակել Տուլայի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած անձանց մասին

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, դուրս են գրվել հիվանդանոցներից:

Նրանք վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ: Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները:

Հիշեցնենք, որ տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածի տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Տուժածներից երկուսը մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Վթարից տուժած մի քաղաքացու հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսինը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում:

Նշենք, որ ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը հսկում են Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները։ Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը:

 

Լրահոս
0